ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասողին լսող էր պետք. ինչո՞ւ ժամանակին Հայաստանի առաջարկի հետ կապված գործուն քայլեր չարվեցին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ հրամանագիր է ստորագրել ռուսական գազի դիմաց վճարումների նոր կարգի, այն է՝ ռուսական ռուբլով վճարումներ իրականացնելու մասին: Այդ կարգը ուժի մեջ էր մտնում ապրիլի 1-ից: Մոտ երկու շաբաթ անց Հայաստանի պաշտոնակատար անձինք հայտարարեցին, որ Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլիով վճարել: Մասնագետները նշում են, որ դա ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, այլև Հայաստանին, քանի որ ռուսական գազը ռուբլիով գնելը Հայաստանին հնարավորություն կտա խուսափել դոլարի տատանումներին առնչվող ռիսկերից։

Ուշագրավ է, սակայն, որ ռուսական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու առաջարկ Հայաստանի կողմից արվել է դեռ 7 տարի առաջ՝ 2015 թվականին: Այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանխատեսել էր, որ էներգակիրների հսկայական պաշար ունեցող Ռուսաստանը, սեփական արժույթի փոխարեն ուժեղացնելով դոլարը, ԵԱՏՄ երկրների, նույնն է` ՌԴ դաշնակից երկրների տնտեսությունը անընդհատ հարվածի և արտարժույթային ցնցումների տակ է պահում։ Ուստի, Աբրահամյանը անտրամաբանական էր համարել դոլարով գազի դիմաց վճարումներ անելը։ ԵԱՏՄ գործընկերների կողմից, սակայն, գործուն քայլեր չարվեցին:

Ավելին, չնայած Աբրահամյանի նման առաջարկը բխում էր ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի շահերից, բուռն քննադատության արժանացավ ներհայաստանյան որոշ շրջանակների, այդ թվում՝ արևմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի ՀԿ-ների ու գործիչների, ինչպես նաև օրվա ընդդիմության կողմից, որի կարկառուն ներկայացուցիչներն այսօրվա իշխանություններն են, որոնք հպարտությամբ են հիմա խոսում գազի դիմաց ռուբլով վճարելու մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular