ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիր բանդան փակեց արյունալի սպանդի գործը». Նաիրա Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքացիական պայմանագիր բանդան փակեց արյունալի սպանդի գործը Նիգավանում երեկ տեղի ունեցած արյունալի սպանդը, որն ավարտվեց, ըստ տեղեկությունների, արդեն երեք զոհով, պարզվում է, եղել է ընդամենը մի անիմաստ «սիգնալ» տալու պատճառով։

Երեկ արդեն Նիկոլի դասարանցի ոստիկանապետն իր կանտորայի հայտարարությամբ քննության ողջ ընթացքը դրեց կասկածի տակ՝ ի սկզբանե հերքելով «անցանկալի» վարկածն, ըստ որի, տղաների վրա կրակել են Նիկոլին հայհոյելու համար։

Եւ, բնականաբար, տեղում պարզվեց՝ ոչ մի քպ-ական միջադեպին չի մասնակցել։

Իսկ այսօր արդեն Արագածոտնի հերոսական քննչական կոմիտեն, «բարդ եւ հանգամանալից» քննության արդյունքում «պարզում է», որ սպանությունների պատճառը եղել է «հակառակորդ» մեքենայի սիգնալ տալը։

Հիմա մտովի եկեք պատկերացնենք, որ «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխությունը չի եղել, Նիկոլն ԱԺ պատգամավոր է եւ Նիգավանում կամ Ենոքավանում նման արյունալի սպանդ է տեղի ունենում՝ ի՞նչ է անում նման դեպքերում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Օրվա իշխանության բոլոր «կրիմինալ» ոսկորները, նրանց պապերի ու ապուպապերի գերեզմանները, գողական ենթամշակույթն ու իշխանության բեսպրեդելը կցփնվեր հնարավոր բոլոր հարթակներից։

Իսկ այս դեպքում՝ ոչ մի քաղաքական ենթատեքստ. ընդամենը տհաճ մի սիգնալ։

Լավ է Արագածոտնի քննչականում Նար-Դոս չեն կարդացել, թե չէ ավելի արժանահավատ վերսյա կար՝ «Թե ի՞նչ եղավ հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»։

Նկարում՝ սպանված տղաներն են»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular