ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Փախստականների համաշխարհային օր, Կենդանաբանական այգիների փղերի պաշտպանության համաշխարհային օր, Ադրբեջան՝ Գազային ոլորտի աշխատողների օր, Արգենտինա՝ Ազգային դրոշի օր, Սենեգալ՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877-ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանը:

1911-ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

1915-ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա», «Խորհրդային Հայաստան» ամսագրի խմբագիր Գուրգեն Բորյանը։

1917-ծնվել է հանրահայտ գրող Անահիտ Սահինյանը:

1920- Բաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը, որի առաջին ներկայացումն է եղել Շիրվանզադեի «Պատվի համար»-ը։

1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։ 

1923-ծնվել է մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանը:

1942-ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:

1985- վախճանվել է հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը:

1990- տեղի է ունեցել Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը և բարդ պայմաններում ձեռնամուխ է եղել անկախ պետականության ստեղծմանը։

1991- Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի շրջակայքում խփվել են ադրբեջանական երեք  Ми-24 ուղղաթիռներ։
1997-Բելգիայում թուրքական դեսպանատանը տեղի է ունեցել պայթյուն, անհայտ մարդը հեռախոսով հայտնել է, որ հարձակումը իրականացվել է «Յանիկյանի ռազմականացված խումբը», սակայն անհայտ է մնացել, թե արդյո՞ք դա ԱՍԱԼԱՆ է իրականացրել, թե՞ այլ ահաբեկչական խումբ, օրինակ Քրդական աշխատավորական կուսակցությունը։

2001-Երևանի մամուլի ակումբի և Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միության կազմակերպած համատեղ ծրագրի շրջանակներում Բաքու են մեկնել վեց հայ լրագրողներ:

2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը:

2008-Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հանրահավաքը:

2015-Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակել է նստացույցը Ազատության հրապարակում։ 300-ից ավելի ակտիվիստները գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։

2018- Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության դիմակավորված աշխատակիցները ստուգումներ են իրականացրել արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

451- տեղի է ունեցել Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։

840-վիկինգները առաջին անգամ լողալով Սենայով հասել են Ռուան:

1389-վախճանվել է Թուրքիայի 3-րդ սուլթան Մուրադ Առաջինը:

1587-անգլիացի հետազոտող Մարտին Ֆրոբիշերը Գրենլանդիան հայտարարել է թագավորության տարածք՝ անվանակոչելով այն Արևմտյան Անգլիա:

1782-հաստատվել է ԱՄՆ-ի Մեծ պետական կնիքը:

1792-Մեծ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ սկսվել է ժողովրդական ապստամբության Փարիզում:

1793-ամերիկացի Էլի Ուիտնին արտոնագրել է բամբակ մաքրող մեքենան:

1815-ավարտվել է Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։

1819- ծնվել է գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը հանդիսացող Ժակ Օֆենբախը։

1840-Սեմյուել Մորզեն արտոնագրել է հեռագիրը:

1863- Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։

1867-նախագահ էնդրյու Ջոնսոնը հայտարարել է Ալյասկայի գնման մասին:

1933-վախճանվել է միջազգային կոմունիստական շարժման գործիչ, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը:

1963-ստեղծվել է «թեժ գիծ» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:

1974- որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Կիպրոսի դեմ և գրավել Կիպրոսի ողջ հյուսիսը:

1990-Ուզբեկստանում ընդունվել է անկախության հռչակագիր:

1991-ԳՖՀ-ի խորհրդարանը որոշում է ընդունել Բոննից մայրաքաղաքը Բեռլին տեղափոխելու մասին։

2003-ստեղծվել է Վիկիպեդիա շտեմարանը:

2005-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, առաջին ինտեգրալային միկրոսխեմաներ ստեղծողներից մեկը հանդիսացող Ջեկ Կիլբին:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular