ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակամարտության կարևորագույն կողմերը դեռևս մնում են չլուծված. ԱՄՆ դեսպանատուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Radar Armenia-ն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի դեսպանատներ՝ խնդրելով ներկայացնել նրանց տեսակետը ԼՂ հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ։ Առայժմ ստացել ենք միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանները։ ՀՀ-ում Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատները դեռ չեն արձագանքել մեր հարցմանը։

Եվ այսպես, Radar Armenia-ն ԱՄՆ դեսպանատնից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են պատկերացնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքը, եթե ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով այն փաստացի չի գործում։ 

ԱՄՆ դեսպանատնից արձագանքել են. «Միացյալ Նահանգները ջանում է աջակցել և նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ դրական զարգացումներին։ Միացյալ Նահանգները, ներգրավվելով  երկկողմ ձևաչափում ու նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծել բոլոր չկարգավորված խնդիրները»։ 

Radar Armenia-ն նաև հետաքրքրվել է՝ Ադրբեջանը ՀՀ տարածքով դեպի Նախիջևան ցանկանում է ունենալ ճանապարհ և դա փոխկապակցում է ԼՂ խնդրի հետ։ Ի՞նչ դիրքորոշում ունի դեսպանատունն այդ հարցի շուրջ։ «Շատ հարցեր դեռևս լուծման կարիք ունեն, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ուղիներին վերաբերող հարցերը։ Միացյալ Նահանգները ողջունում է այս և այլ հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կառուցողական ներգրավվածությունը»,- ընդգծել են դեսպանատնից։

ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ դեսպանատնից արձագանքել են. «Հակամարտության կարևորագույն կողմերը դեռևս մնում են չլուծված, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի բանալին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումն է»։ 

Եվ վերջապես, Ադրբեջանը պարբերաբար պնդում է, որ ԼՂ խնդիրը չկա, և հարցը լուծված է։ Հարցին՝ համամի՞տ է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այդ դիրքորոշման հետ, թե՞ ոչ. «Մենք, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանն ուղղված ջանքերում»։ 


Արման Գալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular