Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3.0 (ML) մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդում է aliq.ge-ն։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 17-ին, ժամը 05:09-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։