ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում Ադրբեջանի վրա են դրել «Եվրոպայի փրկչի» ֆունկցիան և նորից «մոռացել» Լեռնային Ղարաբաղի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tsargrad.tv–ն գրում է, որ ամերիկյան հրատարակությունը կարծում է, որ հենց Բաքվի էներգիան է ապագայում փոխարինելու ռուսական նավթին ու գազին։

OilPrice (ԱՄՆ) հրատարակության հեղինակ, պրոֆեսոր Ջեյմս Դուրսոն նյութ է հրապարակել, որտեղ խոսել է ածխաջրածինների համաշխարհային շուկայում Ադրբեջանի վառ հեռանկարների մասին։ Նրա խոսքով, Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող Բաքվի տնտեսական և աշխարհագրական դիրքը հնարավորություն կտա ադրբեջանական նավթին ու գազին հետևողականորեն «նվաճել» ողջ աշխարհը։ Այսպես կոչված «Հարավային գազային միջանցքն» անցնում է Ադրբեջանով և այլ երկրներով, հիշեցրել է Դուրսոն, ներկայում դրա միջոցով Բաքուն Եվրոպա է մատակարարում 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ Թուրքիա 6 միլիարդ խորանարդ մետր։

Բացի այդ, գրել  է հեղինակը, այդ երկրի տարածքում կա 2 գազային հանքավայր, որոնք կարող են հետագայում շահագործվել։ Եվ Հարավային գազային միջանցքով տարանցման ավելացումը, այդ հանքավայրերի շահագործումը մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ Բաքվին թույլ կտա «փրկել» Եվրոպան, որը տառապում է աշխարհում առաջացած գազային ճգնաժամի պատճառով, նշել է հեղինակը։ Ճիշտ է, հեղինակը «մոռացել» է ավելացնել, որ ԵՄ-ն տուժում է հիմնականում հենց Ռուսաստանի դեմ ԱՄՆ–ի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի կողմից գազային տարանցման ուժեղացումը կարող է գժտեցնել Բաքվին Մոսկվայի հետ, և որը կարող է բերել իրավիճակի սրման Լեռնային Ղարաբաղում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular