ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեզ պետք է օրվա իշխանության առաջարկած կործանարար ապագային այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իսկապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ ծրագրեր, կհամախմբի ողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից։ Սա է մեզ անհրաժեշտ իշխանության նկարագիրը, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչը նշեց՝ գործող իշխանությունը չունի թվարկված հատկանիշները, գործում է ճիշտ հակառակ ուղղությամբ, ավելին, թշնամու հետ բանավոր պայմանավորվածություններով ու գրավոր համաձայնություններով վտանգում է Արցախի և Հայաստանի գոյությունը։

«Ալիևի և Նիկոլի բանավոր պայմանավորվածությունը, որ երբեք Հայաստանի կողմից չպետք է խոսվի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, վաղուցվա փաստ է և պայմանավորվածություն։ Այսքանով հանդերձ՝ հունիսի 15-ին հողատուն կանգնում է երկրի հիմնական քաղաքական ամբիոնի մոտ ու հայտարարում՝ ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորելու է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պետք է լուծում համարվի մեզ համար։ Հասկանու՞մ եք՝ ինչ է ասում․ բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ դա պետք է լուծում համարվի մեր կողմից»,- ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ընդգծելով՝ այսպիսի «լուծում» չեն ընդունելու և չեն հանդուրժելու նման ճանապարհը։

«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Բաքվի և Սումգայիթի ջարդեր կազմակերպած Ադրբեջանը, ռամիլսաֆարովներ ծնած Ադրբեջանը կարող է ապահովել արցահայության անվտանգությունը, կամ անմեղսունակ են, կամ պետական դավաճան», -հավելեց Սաղաթելյանը։

Քաղաքական գործիչը նաև շեշտեց՝ Փաշինյանի ու Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առ ոչինչ են, հայ ժողովրդի հետ Ալիևը չի կարող սպառնալիքների լեզվով խոսել։

«Ակնհայտ է, որ բանավոր պայմանավորվածություններով ու գրավոր համաձայնություններով փորձում են երկիրը գլորել դեպի անդունդը, բայց Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլը երկար կյանք չունի Հայաստանում, և Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, որովհետև հայ ժողովուրդը Նիկոլ չէ․ հայ ժողովուրդը նույն այն ժողովուրդն է, որը ծնկի է բերել ալիևներին, և մեզ մոտ որևէ բան չի փոխվել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular