ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուր հակասություններ Կենտրոնական բանկի և Վահան Քերոբյանի միջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարության տնտեսական բլոկի և Կենտրոնական բանկի ջրերը մի առվով չեն հոսում, բանը հասել է էկոնոմիկայի նախարարության հետ կապված տելեգրամյան ալիքում և սոցիալական այլ կայքերում բանկային համակարգի նկատմամբ բացահայտ հակաքարոզչություն իրականացնելուն, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իրեն թույլ է տալիս անհարգալից արտահայտություններ անել Կենտրոնական բանկի և նրա նախագահ Մարտին Գալստյանի հասցեին։

Էկոնոմիկայի նախարարության հետ առնչվող տելեգրամյան ալիքը, օրինակ, մի քանի գրառում է տարածել, որտեղ նշել է, թե խնդիրներ կան բանկերում հաշիվներ բացելու, Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներին սպասարկելու, բիզնեսի համար խնդիրներ ստեղծելու առումով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարության տնտեսական բլոկի կողմից թիրախները դեպի ԿԲ-ն ու բանկերը ուղղելու պրակտիկան նոր չէ։ Իհարկե, որոշ դեպքերում քննադատությունն արդարացված կարելի է համարել, բայց պատճառը բնավ բիզնեսի և տնտեսության համար մտահոգված լինելը չէ, այլ էկոնոմիկայի նախարարության և նրա ղեկավարի անձնական հաշիվներն են։

Վահան Քերոբյանը տևական ժամանակ ստանձնել է փաշինյանական վարչախմբի շանթարգելի դերը, գերլավատեսական կանխատեսումներ է անում, ներքին լսարանին ուղղված հայտարարություններ տարածում երկնիշ տնտեսական աճի ու տնտեսության վերականգնման մասին, իսկ Կենտրոնական բանկն իր իրատեսական կանխատեսումներով սառը ջուր է լցնում Քերոբյանի կեղծ խանդավառության վրա։ ԿԲ-ի նախագահն էլ իր ասուլիսներում պարբերաբար քննադատում է Քերոբյանին, նշում, թե նրա կանխատեսումներն ու առաջարկները սխալ են՝ կտրված իրականությունից։

Օրեր առաջ ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը սխալ էր համարել դրամն արժեզրկելու Քերոբյանի առաջարկը՝ այն վտանգավոր համարելով։ Գալստյանը նաև տնտեսական աճի իրատեսական կանխատեսում էր արել՝ 4,9 տոկոսի շրջանակներում։ Վահան Քերոբյանի արձագանքը նյարդային և անհարգալից էր։

Նախ նա հայտարարեց, թե համաձայն չէ ԿԲ-ի նախագահի կանխատեսման մեջ, ապա նույնիսկ նշեց, թե չի դիտել ասուլիսը։ Լրագրողի զարմանքին ի պատասխան էլ Քերոբյանն ասել է, թե իրենք չափազանց զբաղված են ամեն ինչ նայելու համար։ Կենտրոնական բանկը, ի տարբերություն ներքին լսարանի համար հայտարարություններ երկնող Քերոբյանի, աշխատում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, իսկ միջազգային կառույցները հրաշալի գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության մեջ։ Ուստի ԿԲ-ը չի կարող բացառապես Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար անհեթեթ և անիրական կանխատեսումներ անել։ Արդյունքում, միանգամայն արդարացի կերպով հիմար վիճակում է հայտնվում Վահան Քերոբյանը, բայց ասվածից հետևություններ անելու, կեղծ կանխատեսումներով չզբաղվելու փոխարեն քննադատում է ԿԲ-ին։ Տեսնենք, թե մինչև ուր կհասցնի նրան իր այս պահվածքը։

Ավետիք Մեսրոպյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular