ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա նյարդերի խաղ է, որովհետև Ադրբեջանն ինքն էլ ոչ այնքան բարվոք վիճակում է գտնվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը մեր դեմ է օգտագործում սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի գոյության փաստը, 1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

«Հիշո՞ւմ եք, երբ Ալիևը վերջերս Կովսականում ասաց՝ ինչ Արցախի կարգավիճակի մասին է խոսքը, երբ մենք արդեն սահմաններ ենք գծում Հայաստանի հետ, իսկ Արցախը թիկունքում է, չկա այդպիսի հարց։ Իրականում վտանգը հսկայական է, և այո՛, Ադրբեջանն այդ բանակցություններին գալիս է իր հստակ օրակարգով, իրենց տեսլականով։ Իսկ իրենց տեսլականն այն է, որ Հայաստան պետությունը և հայ ժողովուրդն այս տարածաշրջանում չպետք է գոյություն ունենան։

Իզուր չէ, որ նրանք Շուշիի հռչակագրով ամրագրել, օրիկանացրել են ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանի հանրապետությունում՝ տրամադրելով նրան լայն իրավասություններ և փաստացիորեն ադրբեջանական բանակը խոշոր պատերազմից հետո բերելով թուրքական վերահսկողության ներքո։ Ադրբեջանը փորձում է նախապատրաստվել նոր հնարավոր պատերազմին և ռազմական կորուստները թարմացնում է Իսրայելից և տարբեր նոր երկրներից զենքեր ձեռք բերելով։ Նա չի էլ թաքցնում իր ռազմատենչ դիրքորոշումը, որը սպառնալիք է հայության համար։

Հարցին, թե այս պարագայում ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի իշխանությունների պատասխան գործողությունները, Այվազյանը պատասխանեց.

«Մեզնից կախված է միայն հետևյալը. կկարողանա՞նք արդյոք մեր առջև ծառացած վտանգներին հավասարազոր դիմադրություն ցուցաբերել՝ առաջին հերթին դիվանագիտական դաշտում՝ ձեռք բերելով դաշնակիցներ, արդյոք կկարողանա՞նք վերականգնել մեր բանակը, թե համաձայն ենք թուրք-ադրբեջանական նախապայմաններին, որոնք նշանակում են հայկական պետականության մարում։ Ադրբեջանը կտոր առ կտոր, քայլ առ քայլ կփորձի հասնել հայկական պետականության ոչնչացմանը։

Այստեղ նաև նյարդերի խաղ է, որովհետև Ադրբեջանն ինքն էլ ոչ այնքան բարվոք վիճակում է գտնվում։ Եթե մենք կարողանանք մեր քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ կառուցել, ապա ունենք հնարավորություն դուրս գալու նվազագույն կորուստներով, եթե ոչ, պետականության կորուստն անխուսափելի է։ Այս լրջագույն շրջանում ոչ ոք մեր խնդիրները մեր փոխարեն չի լուծելու, մենք պետք է համախմբենք մեր ողջ ներուժը, հասկանանք, որ 2020 թվականի պատերազմն ընդամենը սկիզբն էր. Արցախյան հարցը լուծված չէ։ Ավելին, հայկական «անիծյալ» հարցը Թուրքիայի և Ադրբեջանի համար օրակարգից չի իջնում։

Այնպես որ, ինչպես ժամանակին ասում էր իմ սիրելի լրագրող Փաշինյանը՝ եթե դու պատրաստում ես քո ժողովրդին խաղաղության, իսկ թշնամիդ՝ պատերազմի, ուրեմն դու քո հասարակությանը պատրաստում ես պարտության։ Այստեղ ես չեմ կարող չստորագրել այս խոսքերի ներքո և լիովին համաձայն եմ այդ մտահոգության հետ։ Մենք պետք է պատրաստ լինենք և որեւէ դեպքում մեր զգոնությունը չկորցնենք, ճիշտ խաղարկենք մեր հնարավորությունները։ Այդ դեպքում գուցե ունենանք հնարավորություն ոչ միայն եղածը պահպանելու, այլ նաև վերականգնելու մեր կորուստները։ Եթե մենք տանենք ամեն ինչ սխալ ճանապարհով, կկորցնենք եղածը՝ առանց նորից վերականգնելու հնարավորության։

Կարծում եմ, որ մեր հասարակության ինքնապաշտպանության բնազդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, պետք է ճիշտ աշխատի, պետք է ծրագրեր իրականացվեն հայերին Հայաստանում, արցախցիներին Արցախում պահելու ուղղությամբ, այլ ոչ թե խրախուսել արտագաղթը, ինչը հենց Թուրքիայի և Ադրբեջանի ուզածն է։ Ինչի մասին իրենք պարզապես բարձրաձայնում են և ցույց են տալիս հետպատերազմյան շրջանում իրենց գործողություններով»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular