ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը սպառնում է, իսկ Հայաստանի իշխանությունը «բերանը ջուր է առել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ սպառնում է նոր առճակատումով։ Բաքվում երեկ տեղի է ունեցել «Գլոբալ 9-րդ ֆորումը», որի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Արցախի կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն ունեն Հայաստանի հետ և Հայաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Ադրբեջանին ուղղված ցանկացած տարածքային պահանջից՝ պնդելով, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր չունի։ Ալիևը նաև նշել է, որ եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը այլ ելք չի ունենա, քան անել նույնը։

Մասնավորապես նա հայտարարել է, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է եղել, որը Սովետական իշխանությունները 1920 թվականին փոխանցել են Հայաստանին։ Ըստ էության, Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը նշանակում է, որ նա չի դադարում Սյունիքի նկատմամբ նկրտումներ ունենալ և անկեղծորեն հոխորտում և սպառնում է Հայաստանին նոր պատերազմով։ Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը պարտավոր է ապահովել անարգել կապը Նախիջևանի հետ և միջանցք տալ Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունից հետո մինչ այս պահը որևէ արձագանք չի հետևել ո՛չ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ո՛չ էլ կառավարության այլ անդամներից։ Միակ պաշտոնյան, այն էլ ոչ Հայաստանից, այլ Արցախից, պետական նախարար Արտակ Բեգլարյանն է, որը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ։

Ըստ Բեգլարյանի՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անկոտրուն իրավունքը։

«Միգուցե Ալիևը հիշի, թե ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան 500 հազար հայերի հետ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա՞ թեկուզ մեկ հայ»,- նշել է Արտակ Բեգլարյանը։

Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես դադարել են արձագանքել Ալիևի հայտարարություններին։ Ընդամենը եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպումներում, մեկ-երկու կցկտուր բառ են արտահայտում Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելիության մասին, սակայն նրանց «դուխը» որևէ կերպ չի հերիքում պատասխանել Իլհամ Ալիևին։ Հայաստանի իշխանությունները դարձել են ադրբեջանական օրակարգի սպասարկուներ, և որևէ հեռանկար նրանց հետ Հայաստանն ու Արցախը ունենալ չեն կարող։

Արարատ Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular