ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հերթական խամաճիկին՝ գլխավոր դատախազի պաշտոն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ վերջապես հաստատվեցին մամուլում տարածված տեղեկությունները, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է գլխավոր դատախազի թեկնածության համար առաջադրել Նիկոլ Փաշինյանի օգնական, Արդարադատության նախկին փոխնախարար՝ Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Թեկնածուն ինքն էլ երեկ ներկայացել էր Ազգային ժողով՝ դռնփակ հանդիպմանը, պատգամավորներին ծանոթացրել իր կենսագրության հետ, խոստացել՝ աշխատել անաչառ։

Հարկ է նշել, որ Աննա Վարդապետյանի թեկնածության առաջադրումը ոչ միայն խնդրահարույց է դիտարկվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների շրջանում, այլև բուն դատախազությունում։ Իրավապահ համակարգը իսկական խուճապի մեջ է։ Վարդապետյանը, նշենք, հայտնի է որպես Ռուբեն Հայրապետյանի գործով քննիչին զանգահարած և հանձնարարականներ տված պաշտոնյա։ Դրանից հետո քրգործ հարուցվեց, բայց այն այդպես էլ դոփում է տեղում։ Ըստ երևույթին հենց այդ հանգամանքն է պատճառ դարձել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նման խոցելի կերպարի է առաջադրում գլխավոր դատախազի պաշտոնում։

Սեպտեմբերին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, նա այդ պաշտոնում նշանակվել էր դեռ Հանրապետականի օրոք, իսկ Նիկոլ Փաշինյանի ժամանակ թեև պահպանել էր իր պաշտոնը, սակայն որոշակի ինքնուրույնություն ուներ, քանի որ համարվում էր բավականին լուրջ իրավաբան։ Վարդապետյանը նույնիսկ ընդդիմադիր դաշտի իրավաբան ներկայացուցիչների գնահատմամբ, թեև համարվում է բավական լավ իրավաբան, սակայն զուրկ է ինքնուրույնությունից, իսկ խոցելի լինելու նրա հանգամանքը հնարավորություն է տալիս Փաշինյանին՝ օգտագործել Աննա Վարդապետյանին բոլոր կեղտոտ հանձնարարությունները կատարելու համար։

Դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկվանից սկսած՝ լուրջ «աժիոտաժ» է սկսվել։ Մի շարք դատախազներ պարզապես հայտարարել են, որ դիմում կգրեն և կհեռանան համակարգից՝ հստակ հասկանալով, որ նոր գլխավոր դատախազի դեպքում իրենց լուրջ խնդիրներ են սպասվում։ Փաշինյանը նոր գլխավոր դատախազից, հատկապես ակնկալում է քաղաքական բռնաճնշումների և հետապնդումների սաստկացում ընդդիմադիրների դեմ, այդ կեղտոտ հանձնարարությանը երբեմն-երբեմն ընդդիմացող Արթուր Դավթյանից հետո վարչապետի օգնականի նշանակումը, վկայում է, որ գործող իշխանությունները որևէ բանի առջև կանգ չեն առնելու, իսկ հանրապետությունում հեղինակություն վայելող որևէ իրավաբանի փոխարեն նման կերպարի նշանակումը վկայում է, որ նախ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի համապատասխան կադրային բազա, երկրորդն էլ՝ որևէ կերպ կաշկանդված չի լինելու իրավունքով և օրենքով։ Վարդապետյանը կատարելու է միայն Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ դատախազությունը վերածելով լիակատար կցորդի։

Արեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular