ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամարասը շարունակում է իր առաքելությունը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում կանգնած, 4-րդ դարին թվագրվող Ամարասի վանքը վերականգնվում է։ 2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վերականգնման ծրագիրը բաղկացած է 3 փուլից եւ իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացվում են «Լույս» հիմնադրամի եւ վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ չնայած Ամարասում վերականգնման աշխատանքներ են ընթանում, ավարտվել է պարիսպների, խցերի վերանորոգումը, բայց վանքը գործում է. «Ամարասը շարունակում է իր առաքելությունը, մեր հոգեւորականներն ու շինարարներն այնտեղ են, ժողովուրդը՝ նույնպես, թութը հասել է, բոլորը տեղում են, մինչեւ 2023-ը շինարարությունն էլ ավարտին պետք է հասցվի»։

Այցելություններն Ամարաս այս ընթացքում չեն նվազել։ «Ժողովրդի ցանկությունից է, մենք որեւէ մեկին չենք հորդորում, մարդիկ արդեն գիտեն, որ ամեն կիրակի Ամարասում պատարագ է, ժամերգություններ են լինում, եւ ո՛չ զանգում են, ո՛չ էլ հետաքրքրվում են, որովհետեւ գիտեն՝ Ամարասը գործում է լիարժեք, եւ իրենք էլ իրենց քայլերն ուղղում են դեպի Ամարաս,- ասում է Տեր Վրթանեսն ու ընդգծում, որ անվտանգային առումով որեւէ խնդիր կամ խոչընդոտ չկա։- Անվտանգային առումով նորմալ է, հանգիստ է, մեր զորքն այնտեղ է, հենակետերում մեր տղաներն են, բացառությամբ նրա, որ մի փոքրիկ հեռավորության վրա տեսանելի է իրենց դրոշը, բայց ֆիզիկական անձինք չեն երեւում»։

Ամիսներ առաջ Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշի հետ կապված՝ աղմուկ առաջացավ, որն ադրբեջանական կողմը պահանջել էր իջեցնել։ Այս մասով Սրբազանը նկատեց. «Այդ դրոշը մենք կամ պետությունը չէր տեղադրել, այլ՝ մի անհատ, որ սիրողական տեղադրել էր դրոշը, նախ՝ ռուսականն էր, հետո՝ Արցախինը..., դա պաշտոնական մոտեցում կամ քայլ չէր դրոշի նկատմամբ։ Հետո՝ ընդհանրապես ոչ մի եկեղեցում դրոշ չեն բարձրացնում, խաչն է եկեղեցու խորհրդանիշը, եւ ընդունված է, որ եկեղեցում ոչ թե դրոշ, այլ խաչ բարձրացնել։ Դրոշները համապատասխան տեղ ունեն, եւ համապատասխան վայրում տեղադրում ենք, այսօր մեր հենակետերում դրոշները կան, ինչը ողջունելի է եւ խրախուսելի, որ բոլոր հենակետերում լինեն»։ Սակայն ամեն դեպքում փաստ է, որ թշնամին աչալուրջ է եւ արգելել է Ամարասում հայկական կամ արցախյան դրոշ բարձրացնել։ Ամարասը 2020-ի պատերազմից հետո այնքան է մոտեցել սահմանին, որ անզեն աչքով երեւում է հակառակորդը, որն էլ իր պահանջներն է առաջ քաշում եւ երբեմն հասնում դրանց կատարմանը

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սոնա Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular