ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիմադրություն» շարժման մասնակիցները հասան Ֆրանսիայի հրապարակ

ՎԻԴԵՈ

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ հունիսի 16-ին, Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքից քայլերթով հասավ Ֆրանսիայի հրապարակ:

Հիշեցնենք, որ նախքան հրապարակ հասնելը շարժման մասնակիցները կանգ առան Քննչական կոմիտեի շենքի մոտ:

«Սա այն շենքն է, որտեղ մեր բազմաթիվ ընկերների նկատմամբ գործեր են կարվել են՝ առանց որեւէ հիմքերի: Բայց, ի տխրություն իրենց նշեմ՝ մեր պատգամավորները հանդիպել են մեր տղաների, եւ նրանց տրամադրությունները մարտական են, որովհետեւ սա պայքար են: Այս բազմությանը նայելով նման քրեական գործերի ստեղծողները հասկանան, որ միայն իրենց են խայտառակում: Մենք նման վարքագիծը հանելու ենք այս շենքից»,- հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Շարժման մասնակիցների հաջորդ կանգառը Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ էր:

«Եթե այս շենքում գտնվող մարդիկ գործեին օրենքի սահմաններում, հունիսի 3-ի մարդ ծեծող ոստիկանները լինելու էին բանտում: Պատկերացրեք՝ ուր է հասել իշխանությունը, որ այս կարեւոր մարմնին ստիպում է չձերբակալել ոստիկանին, որի դեմ կա ակնհայտ տեսանյութ: 44-օրյա պատերազմի՝ մեր նորագույն պատմության ամենամեծ աղետի մեղավորին ձերբակալեք, վստահ եմ՝ փաստերն ունեք: Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք»,- հայտարարեց Վարդեւանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular