ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն Արցախի առաջին պատերազմի արդյունքները չի մոռացել, իսկ հնարավոր նոր պատերազմի արդյունքները դեռ մշուշոտ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ստիպում է Ադրբեջանին քայլեր ձեռնարկել իր տարածքի հետ կապված, ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը գրում է Haqqin.az-ը։

«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, լավ սերտի այդ դասերը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանն առաջին անգամ չէ սպառնում՝ բացահայտ կերպով օգտագործելով բոլոր հարթակները.

«Դրանք միայն ներադրբեջանական հարթակները չեն, այլ նաև միջազգային, այնպես որ, այդ սպառնալիքները միայն ներքին լսարանին չեն ուղղված: Տարիներ շարունակ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին՝ անգամ ողջ Հայաստանն անվանելով Արևմտյան Ադրբեջան: Բացի նրանից, որ Ալիևը հպարտանում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում մի սերունդ է մեծացել, որոնց համար հայ սպանելը հերոսություն է, նրանք մանկապարտեզից իրենց երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանն Ադրբեջան է: 

Ադրբեջանական կողմը չի թաքցնում այն փաստը, որ այն հանգամանքը, որ իրենք Հայաստանը շրջանցող ճանապարհ են կառուցում դեպի Նախիջևան, Հայաստանը թուլացնելու, մոլորեցնելու միտում ունի: Իրականում նրանք ուժով կամ կամավոր Զանգեզուրի միջանցքները (շեշտում եմ՝ ոչ թե մեկը, այլ երկուսը) բացելու կողմակից են: Սրանից առաջ էլ՝ միջազգային տարբեր հարթակներում, Ալիևը բազմիցս ասել է, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա, մեր բնակչությունը պետք է կրճատվի, հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության գոյությունը ոչ միայն  Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս ուղղությամբ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևողական է: Այստեղ կարելի է հարգանքի տուրք մատուցել նրանց հետևողականությանը և խոսքից գործի անցնելու պատրաստակամությանը: Մենք պետք է այս մարտահրավերները լրջագույնս գնահատենք և պատրաստ լինենք  վատթարագույն սցենարների»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Այվազյանը:

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանն էլ այնքան լավ վիճակում չէ հիմա, դրա համար տենդագին կերպով փորձում է թղթի վրա ամրագրել իր հաղթանակները և դրանով իսկ ստանալ իրեն ձեռնտու ապացույցներ.

«Ես համոզված եմ, որ Ալիևն Արցախի առաջին պատերազմի արդյունքները չի մոռացել, իսկ հնարավոր նոր պատերազմի արդյունքները դեռ մշուշոտ են: Ադրբեջանական պետականության գոյության հետ կապված նույնպես լրջագույն խնդիրներ կան՝ հաշվի առնելով ռուս-ադրբեջանական հակասությունները, լրատվական դաշտում վերջին բացահայտ պատերազմը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, Իրան-Ադրբեջան հակասությունները»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular