ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզեք Ձեր և Ձեր մտերիմների «մութ» կողմերը. հոգեբանական թեստ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս թեստը խորհուրդ է տրվում կիրառել մտերիմների շրջանում: Դա հնարավորություն կտա բացահայտել նրանց «մութ» կողմերը (եւ՝ ոչ միայն), որոնց մասին միգուցե իրենք էլ չգիտեն:

Փորձե՛ք. դա առնվազն հետաքրքիր է...

1. Ընտրեք ցանկացած միանիշ կենտ թիվ (1-9):

2. Գրառեք 5 գույն՝ դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության. 1, 2, 3, 4, 5 (առաջին տեղում պետք է լինի ձեր ամենասիրելի գույնը):

3. Գրառեք 5 գեղարվեստական կինոնկարի վերնագիր՝ դրանք եւս շարադրելով ըստ ձեր նախասիրության։

4. Գրառեք 5 երաժշտի (կամ՝ խմբի) անուն (դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության)։

5. Նկարեք 5 պարզ երկրաչափական պատկեր:

6. Նկարեք մեկ բարդ երկրաչափական պատկեր,որը մի քանի պարզերի համադրումն է:

Իսկ հիմա հերթը պարզաբանումներինն է:

1. Եթե մտապահել եք «1» թիվը, ուրեմն միշտ եւ ամենուրեք ձգտում եք առաջինը լինել: Եթե ընտրել եք «3» եւ «7» թվերից որեւէ մեկը, ապա հակված եք միստիցիզմի, քանզի այս թվերը բազում հավատալիքներում գերբնական նշանակություն ունեն: «5»-ը, բոլորիս է հայտնի՝ «գերազանցիկի» խորհրդանիշն է, որը մատնանշում է ձեր՝ գովեստների արժանանալու հակումը: Եթե դուք նախընտրել եք «9» թիվը, ապա ձեզ մոտ գերիշխում է հակասականության ոգին:

2. Ձեր ընտրած-գրառած գույները խոսում են այն մասին, թե դրանց կողմից խորհրդանշվող որակները ինչ առաջնահերթություն ու կարեւորություն ունեն:
Իմացեք՝ կարմիր գույնը խորհրդանշում է սեքս, կիրք, կռիվ, դարչնագույնը եւ մուգ կարմիրը՝ մարած կրքեր, վարդագույնը՝ եւս սեքս, մերկ մարմնի գույնը եւ սեւը՝ մելամաղձոտություն, երեւակայության անսահմանափակ թռիչք, մոխրագույնը՝ ձանձրույթ է խորհրդանշում, սպիտակը՝ անելանելիություն, կենսական փակուղին (պատահական չէ, որ հիվանդանոցներում այս գույնն է գերակշռում), կանաչը՝ խինդ ու էնտուզիազմ, դեղինը՝ կարոտ, կապույտը՝ երազանք: Յասամանագույնն ու մանուշակագույն երանգները խոսում են երազանքների ու սեքսի մասին:

3. Ձգտեք մանրակրկիտ վերհիշել գրառած ֆիլմերի այն հերոսներին, որոնք առավել շատ են գրավել ձեզ եւ որոնցով էլ պայմանավորված է ձեր նախասիրությունը այդ ֆիլմերի նկատմամբ: Դրանք այն կերպարներն են, որոնց ձեր իրական կյանքում փորձում եք նմանվել (եթե սեռը համընկնում է) կամ էլ երազում եք այդպիսի գործընկեր ունենալ (եթե հակառակ սեռի է): Ձեր թվարկած ֆիլմերի հերոսներին վերծանելով՝ կարող եք հասկանալ, թե ինչպիսին եք դուք տեսնում ինքներդ ձեզ կամ ձեր սիրելիին՝ ձեր երեւակայության մեջ:

4. Հետեւելով ձեր նախընտրած երգիչների, խմբերի երաժշտության ռիթմերին, կարող եք շատ բան պարզել ձեր իսկ խառնվածքի մասին:
Նախընտրելի երաժշտությունը կօգնի բացահայտել, թե ինչպիսին էր այն միջավայրը, որում մարդը մեծացել է, ինչպիսին է նրա ճաշակը եւ ընդհանուր դիրքորոշումը կյանքի նկատմամբ: Արագ եւ ուրախ ռիթմերը խոսում են կայտառ բնավորության, իսկ հանդարտ, թեթեւակի մելամաղձոտ նոտաները վկայում անձի երազկոտության մասին:

5. Հայտնի է, որ պարզ երկրաչափական պատկերներն են եռանկյունը, քառակուսին, շրջանը... Եթե ձեր նկարներում այս երեքից բացի՝ այլ պատկեր էլ կա, օրինակ՝ գալար, դա խոսում է ինտելեկտի, կոմպլեքսի մասին:
Իրականում մեզ շրջապատող բոլոր առարկաների հիմքում ընկած են այս երեք պարզ երկրաչափական պատկերները: Ուշադրությամբ զննեք, թե որ պատկերն է գերակշռում ձեր նկարներում եւ ինչ հերթականությամբ են դրանք դասավորված: Եռանկյունը բնորոշում է մարդու «փշոտ» լինելն ու ասոցացվում որպես ինքնասիրություն: Քառակուսին ուժի եւ կամքի խորհրդանիշ է համարվում, իսկ շրջանը՝ ֆիզիկական հաճույքների։

6. Բարդ երկրաչափական պատկերը հնարավորություն է տալիս առավել պարզ բնորոշել ձեր հակումները. անհրաժեշտ է հստակ հաշվարկել ձեր նկարած պատկերի բաղադրության մեջ մտնող քառակուսիների, եռանկյունիների ու շրջանների քանակը:

Պարզեք, թե դրանցից որն եք ավելի շատ օգտագործել պատկերն ամբողջացնելու համար, փորձեք հասկանալ պատկերի կարեւորագույն բաղադրիչները, եւ ձեր խառնվածքի մասին կիմանաք առավելագույնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular