ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական պատգամավորներին զրկում են արձակուրդից՝ հանուն պարագլխի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանը երեկ ավարտեց 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո։ Այդուհանդերձ խորհրդարանի պատգամավորներին չի հաջողվի լիակատար ամառային հանգիստ ունենալ։ Իշխանություններն առաջիկայում մի ամբողջ շարք արտահերթ նիստեր գումարելու ծրագրեր ունեն, մասնավորապես հաջորդ շաբաթ Պաշտպանության մասին օրենքն են բերելու, որով գլխավոր շտաբի պետը կրկին դառնալու է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

«Քաղաքացիական պայմանագրի» մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները նաև գրեթե ամռան ողջ ընթացքում նախատեսում են արտահերթ նիստեր ծրագրել և պատգամավորներին հատուկ զգուշացվել է, որ առայժմ իրենց հանգիստը չծրագրեն արտերկրում, քանի որ ամեն պահի կարող են պետք գալ խորհրդարանում, խոստացել են ընդամենը երկու շաբաթ օգոստոսի մեջ հատկացնել այցելությունների և ճանապարհորդությունների համար։ Մեր աղբյուրը նաև նշեց, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը ցանկանում է լուծել ընդդիմության հարցերը։

Նստաշրջանի ավարտից հետո, հաջորդ նստաշրջանը, որ պետք է գումարվի արդեն աշնանը, ենթադրում է, որ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարան։ Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկանում է այնպես անել, որ ընդդիմությանը խորհրդարան բերի արդեն ամռան ընթացքում և թույլ չտա ամռան ամիսները օգտագործել ընդդիմադիր ուժերի վերադասավորումների, ինչպես նաև իշխանության դեմ հակաքարոզչության ուժեղացման համար։

Ֆրանսիայի հրապարակից վրանները հեռացնելուց հետո փաշինյանական վարչախումբն անկեղծորեն ակնկալում է, թե ընդդիմությունը ի վերջո կվերադառնա խորհրդարան, մինչդեռ ընդդիմադիրները վստահ են, որ առանց հստակ օրակարգի խորհրդարան շուտ վերադառնալու դեպքում լուրջ խնդիրներ կունենան ինչպես իշխանական պատգամավորների, այնպես էլ հանրության հետ հարաբերվելիս։

Նարեկ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular