ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հարավային Աֆրիկայի պայքարող ժողովուրդների հետ համերաշխության օր, Աֆրիկական երեխաների պաշտպանության համաշխարհային օր, Իռլանդիա՝ «Բլոմսդեյ» տոն։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1920 –ծնվել է գրող Մնացական Թարյանը։

1923– ծնվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

1930– ԽՍՀՄ-ն անցել է Դեկրետային ժամանակի:

- ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Շավարշ Մարգարյանը։

1960 –ծնվել է ճարտարագետ, շինարար, տեխնոլոգ, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Նվեր Մխիթարյանը։

1983-ԱՍԱԼԱ-ի անդամ Մկրտիչ Մարդանյանը իրականացրել է հանրահայտ «ստամբուլյան փակ շուկայի պայթյունը»։ Ահաբեկչության արդյունքում զոհվել են մի քանի թուրքեր և ինքը Մարդանյանը, վիրավորվել է 21 անձ։

2003-Հայաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2003» զորավարժությունը։

2004-Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին պատկանող «Էմ-Ջի-Էմ» ընկերությունը մոտ 5 միլիարդ դոլարով գնել է «Մանդալայ» ընկերությունը, որի արդյունքում «Էմ-Ջի-Էմ»-ը դարձել է կազինոների խոշորագույն ցանց ունեցող ընկերությունը աշխարհում, իսկ 87-ամյա Քըրք Քըրքորյանին է անցել Լաս Վեգասի կազինոների մեկ երրորդը և հյուրանոցային համարների կեսը:

2005-Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։

2010 - վախճանվել է նկարիչ Վարուժան Վարդանյանը։

2011-Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում երկու երիտասարդ կանանց մոտ հայտնաբերվել է հատուկ վտանգավորության վարակների շարքին դասվող տուլարեմիա հիվանդությունը:

2013-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կազմակերպել են ազգային վիճակախաղ, որից առաջացած ողջ շահույթն ուղղվել է վերաբնակեցման ծրագրերին։

2015- վախճանվել է մեծահարուստ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը։

2016-Հայոց ցեղասպանությունը պարտադիր ուսուցման առարկա է դարձել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում։

2018- ձերբակալվել են գեներալ Մանվել Գրիգորյանը և քրեական հեղինակություն «Դոն Պիպոն»։

2019-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համաժողովում վարչության նոր նախագահ է ընտրվել Սուրեն Պասպիկյանը։

2020- Հայաստանի խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկել է խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1313 —ծնվել է իտալացի գրող և բանաստեղծ, հանրահայտ «Դեկամերոն»-ի հեղինակ Ջովանի Բոկաչչոն։

1612 - ծնվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադ 4-րդը։

1633 —ինկվիզիցիայի դատարանը Գալիլեո Գալիլեյին մեղավոր է ճանաչել անաստվածության մեջ։

1671 —Ռուսաստանում քառատվել է Դոնի կազակ, գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեփան Ռազինը։

1723– ծնվել է անգլիացի նշանավոր տնտեսագետ Ադամ Սմիթը:

1754 –ծնվել է բաշկիրական ազգային հերոս, բանաստեղծ Սալավաթ Յուլաևը, որը եղել է Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականի գյուղացիական ապստամբության ժամանակ։

1783 —Սև ծովի ափին՝ հյուսիսային ծովածոցում,  ստեղծվել են Ախտիար բնակավայրի առաջին քարե տները, որը մյուս տարի ստացել է Սևաստապոլ քաղաք-ամրոց անվանումը։

 1815 —Նապոլեոն 1-ինը Լինիի ճակատամարտում հաղթել է գեներալ-ֆելդմարշալ Բլյուխերի պրուս-սաքսոնական բանակին, այդ հաղթանակը դարձել է Նապոլեոնի վերջին հաղթանակը։

1816 —Ժնևյան լճի ափին երեկոյան պատմած սարսափ պատմություններից հետո 19-ամյա Մերի Շելլին տեսել է սարսափ երազներ, որոնք էլ դարձել են նրա ապագա «Ֆրանկեյշտեյն, կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպի հիմքը։

1846– Հռոմի պապ է ձեռնադրվել Պիոս 9-րդը, որը դարձել է պատմության մեջ ամենաերկար կառավարած Հռոմի պապը:

1858 —վախճանվել է բրիտանացի բժիշկ, անզգայացման, բժշկական հիգիենայի և ժամանակակից համաճարակաբանության պիոներներից մեկը հանդիսացող Ջոն Սնոուն։

1862 —Բրոդվեյի թատրոնում Բայրոնի «Մազեպա» պիեսի բեմադրության ժամանակ արտիստուհի Ադա Մենկենը բեմ է բարձրացել կիսամերկ վիճակում, որը առաջացրել է մեծ իրարանցում և համարյա հասցրել թատրոնի փակմանը։

1874 —Քեմբրիջի համալսարանում բացվել է Կավենդիշի անվան ֆիզիկական լաբորատորիան, որը ժամանակի ընթացքում դարձել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը։

1878 —վախճանվել է ամերիկացի բժիշկ և դեղագործ Կրոուֆորդ Լոնգը, որը առաջին անգամ օգտագործել է դիէթիլ եթերը որպես անզգայացնող միջոց։

1894– Սորբոնում սկսվել է համաժողով, որտեղ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ որոշում է կայացվել անց կացնել Օլիմպիական խաղեր։

1903- ԱՄՆ-ում հիմնադրվել է «Պեպսի-Կոլա» ընկերությունը։

-սկսվել է Ռաուլ Ամուդսենի առաջին արկտիկական արշավախմբի ճանապարհորդությունը։

-ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Ford Motor Company» ընկերությունը։

1907 —Ռուսաստանում ցրվել է 2-րդ Պետական դուման։

1911 —հիմնադրվել է IBM կորպորացիան։

1920 —Հաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը։

1925– Ղրիմում բացվել է խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:

1937 –ծնվել է ամերիկացի գրող, սցենարիստ Էրիկ Սիգալը։

1943 —54 ամյան Չարլի Չապլինը ամուսնացել է 18-ամյա Ունե Օ Նիլի հետ, այդ ամուսնությունը տևել է 30 տարի և զույգը ունեցել է 8 երեխա։

1960– Նյու Յորքում կայացել է Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխոզ» ֆիլմի պրեմիերան:

1963– տիեզերք է թռել առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովան:

1983 —Անդրոպովը դարձել է ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահ։

1999– Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը:

2017-վախճանվել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular