ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները մոռացել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, կարելի է ասել, մղվել է երկրորդ պլան, եւ օրենքների մոտարկումը դանդաղել է: Ինչպես հայտնի է, 2021թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, իսկ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ից:

Բարեփոխումների օրակարգը ներառում է մոտ 30 ոլորտ եւ ունի 350 գործողություն, որոնք պետք է այդ երեսուն ոլորտները մոտեցնեն եվրոպական չափանիշներին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական չափանիշներին մոտարկման գործընթացը դանդաղել է: Դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, այժմ փորձագիտական խումբ է սկսելու գործել՝ փորձելով ակտիվացնել այդ գործընթացը:

Փորձագիտական խմբում ներգրավված են լինելու նաեւ ներկայացուցիչներ Եվրոպայից եւ սկսելու են անցկացնել թրեյնինգներ համապատասխան կառույցների ներկայացուցիչների շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ կազմակերպել այդ գործընթացը: Թե որքանով այդ ամենն այժմ կհաջողվի, դժվար է ասել, սակայն հետաքրքիր է, որ «նախկինների» օրոք ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը, որի մասին հաճախ բարձրաձայնում եւ որը կարեւոր են համարում իշխանությունները, մղել են երկրորդ պլան եւ չեն զբաղվում դրանով:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular