ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խղճուկ և վախվորած․ Հայաստանն արժանի չէ այսպիսի իշխանության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ներքաղաքական կյանքում առյուծ կտրող Նիկոլ Փաշինյանը միջազգային ասպարեզում իսկական վախեցած կատու է դառնում։ Քաթար այցելած Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը, և որքան էլ լրագրողը փորձել է նրանից պարզ և հստակ ձևակերպումներ կորզել թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների, թե՛ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակի մասին, Փաշինյանը, ըստ էության, ամեն կերպ խուսանավել է։ Մասնավորապես Ռուսաստանի վերաբերյալ հարցին հայտարարել է, թե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակից է, բայց նաև սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ։ Ըստ էության, Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության մեջ սլաքները փորձում է փոխել Ռուսաստանի վրա։

Ուղիղ տրված հարցին, թե ինչպես կդասավորվի Արցախի ճակատագիրը, եթե սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, Փաշինյանը չառարկեց, որ դա անհնար է, և Հայաստանը նման քայլի չի գնա։ Խոսքը հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողովի մասին է, որը կարող է «որոշել» միայն Հայաստանի համաձայնությամբ։ Եվ բոլորովին կապ չունի, թե ով է միջնորդը՝ Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը։ Փաշինյանը հղել է եռակողմ հայտարարությանը, նշելով, որ 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հայտարարությունը այն ժամանակ քայլ էր Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։ Այսօր նաև մեկ այլ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովն առանց սեթևեթանքների հայտարարել է, թե «Խաղաղության օրակարգը» որոշում է Իլհամ Ալիևը։

«Փաստն այն է, որ բանակցությունների բովանդակությունը և խաղաղության օրակարգը միանշանակ որոշում է Իլհամ Ալիևը։ Նախագահի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները։ Իլհամ Ալիևը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և զարգացում ապահովելու իր առաջարկները. տարածաշրջանում խաղաղության և վստահության խթանում, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների բացահայտում, ականազերծում, կապի և տրանսպորտի հաղորդակցության ուղիների բացում, մաքսային և սահմանային հսկողության հարցերի փոխադարձ ապահովում, համատեղ տնտեսական համագործակցության հարթակի ստեղծում և նմանատիպ այլ հարցեր բանակցությունների կարևոր թեմաներն են»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։

Այս ամենը վկայում է, որ Փաշինյանի հռչակած «Խաղաղության օրակարգը» իրականում կոչված է սպասարկելու Ադրբեջանի շահերը։ Նիկոլ Փաշինյանը պարզապես խամաճիկ է, ով սեփական իշխանությունը երկարաձգելու համար պատրաստ է ցանկացած հակահայկական գործողության։ Մինչդեռ Հայաստանում շարունակվում են խորանալ խնդիրները։

Տիգրան Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular