ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ է ուղղված «Կյանք ու կռիվ-2» ֆիլմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կամ կինո` զուտ ներքին սպառման համար Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը երկրորդ ֆիլմ է նկարել` «Կյանք ու կռիվ-2. 25 տարի անց»:

Ասում է` էլի պատերազմի մասին չէ, թեեւ թռուցիկ` ապրիլյան պատերազմն էլ կա ֆիլմում: Երկրորդ ֆիլմը նույնանուն ֆիլմի շարունակությունն է. ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, թե հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց ի՞նչ ճակատագրի է արժանացել:

Սամվել Թոփալյանի մարմնավորած հերոսի դերը ավելի մեծ տարիքում ստանձնել է Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը փոխարինել է Անի Խաչիկյանին, իսկ Էլեն Սարգսյանի հերոսին՝ Սոֆիին մարմնավորել է Նարինե Գրիգորյանը: «Կյանք ու կռիվ-2»-ում ռեժիսորը, որ նաեւ սցենարի հեղինակն է, ստեղծել է բարոյական բարձր նկարագրի տեր մի օլիգարխի` Լեւոն Ամարյանին (Շանթ Հովհաննիսյան), որը լիքը փող ունի ու փակում է կռված սպաների վարկերը, տղային էլ ուղարկում բանակ, անգամ առաջին գիծ: Գեղեցիկ է, բայց մի տեսակ արժանահավատ չէ, թեեւ ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ասում է` անձամբ ճանաչում է մի քանի այդպիսի պարկեշտ օլիգարխների:

Գուցե իրոք մեր կողքին ապրում են այդպիսիք, սակայն ճակատագրական ապրիլը ցույց տվեց, որ քառօրյա պատերազմի 100-ից ավելի զոհերի մեջ ոչ օլիգարխի որդի կար, ոչ էլ օլիգարխ: Ֆիլմը ստեղծողները հավատացնում են, որ որեւէ մեկին իբրեւ նախատիպ նկատի չեն ունեցել, բայց հույս ունեն, որ եթե յուրաքանչյուրն իր տեղում լինի, անձնազոհ օլիգարխներ էլ կլինեն: «Կյանք ու կռիվ-2»-ի բարի օլիգարխը, որի ընտանիքի շուրջ հյուսված է ողջ պատմությունը, մի անգամ «մեղք» է գործում` $10000 կաշառք է տալիս իր ծանոթ «սպեցնազի» գնդապետին` Կոմանդորին (Բաբկեն Չոբանյան), որ որդին նրա թեւի տակ ծառայի:

Գնդապետն էլ այնքան անբասիր է, որ մեծ պարտքեր ունենալով հանդերձ` կաշառքը վերադարձնում է, իսկ մտերիմ ընկերոջ տղային պատուհանից դուրս շպրտում` շարքայինին ոչ վայել պահելու համար: Իմիջիայլոց, Բաբկեն Չոբանյանը համոզիչ էր խաղում: Ճշտեցինք` բանակում էլ է ծառայել, գիտի ինչ ասել է զինվորական: Ֆիլմում այլ օլիգարխներ էլ կան, օրինակ, նրանցից մեկը (Գագիկ Մադոյան) զենք է վաճառում ադրբեջանցիներին` համարելով, որ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, փողն էլ չի բուրում: Իսկ այ բարի օլիգարխը, որ ակամա համագործակցել է այդ գործարքն իրականացնելիս, ոչ միայն հրաժարվում է իր բաժին գումարից, այլեւ հայրենադավ օլիգարխին հանձնում է անվտանգության մարմիններին: Ի թիվս այլոց, ֆիլմում մի հերոս էլ կա` Լիզը (Դիանա Մալենկո), որը Լեւոն Ամարյանի ամերիկաբնակ ընկերոջ դուստրն է:

Նրա ձեւակերպմամբ, Հայաստանը «գեղ» է, ու ով ճակատագրի բերումով հեռացել է Հայաստանից, դեռ չի նշանակում, թե դավաճան է, իսկ նրանք, որոնք սահմանին են, հերոս են: Լավատես ռեժիսորն այնպես է արել, որ սիրահարվելով` Լիզը փոխվել է, դարձել «օջախի աղջիկ»` հրաժարվելով փիրսինգներից, վարդագույն մազերից ու օտարամոլությունից…

Մի տեսակ լուրջ հակասություն կա այսօրվա իրականության ու ֆիլմում պատկերվածի միջեւ՝ ախր գեղեցիկ, բայց շինծու պատմություններով ու լացացնելով կինոն կինո չի դառնա: Նման ֆիլմերը զուտ հայկական շրջանակի համար են, եւ ներքին լսարանում հույզեր առաջացնելը դեռեւս բարձր նշաձողի չափանիշ չէ: Համամարդկային ասելիք չունեցող ֆիլմերով չես կարող փառատոների գնալ, չեն ընտրի, փառատոնային չափանիշներով ֆիլմերն այլ են: Ռեժիսորը դրանից չի նեղվում: Կարծում է, որ օրիգինալ է գտնվել` նկարելով ֆիլմեր` ոչ «Օսկարի» համար:

Մի բան իրոք լավ է ստացվել՝ ոգին բարձրացնելու, բանակի հերոսականությունը շեշտելու առումով, ֆիլմն այդ իմաստով կատարել է իր առջեւ դրված խնդիրը: Իմիջիայլոց, բավականին հաջողված էին պատերազմական կտորները, քանի որ օգտագործվել էին իրական դրվագներ, մի շարք կադրերում նկարահանվել էին հատուկ ջոկատայիններ, իրական են եղել նաեւ ռեկվիզիտից որոշ նմուշներ:

«Ես կցանկանայի, որ ֆիլմը դիտելուց հետո մարդկանց մեջ ինչ-որ բան փոխվեր, բայց ֆիլմը հանդիսատեսին հանձնելուց հետո իր կյանքով է ապրում, դու երբեք չգիտես՝ այն ինչ արձագանք կստանա»,- Մհեր Մկրտչյանի` ասուլիսում հնչեցրած այս խոսքերը ալիբիի նման են:

  ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular