ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 14-ին հաջորդելու է պայքարի նոր օրը․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Մի քանի ժամից Ֆրանսիայի հրապարակը կրկին լեփ-լեցուն է լինելու. կրկին Դիմադրության շարժման հանրահավաք է հայտարարված։ Տարբեր պատճառներով ակնկալիքներն էլ այլ են այսօր. սպասում են ազդարարված նոր մարտավարության, գործողությունների մասին հայտարարությունների։

Մեթոդներն ու գործողությունները կարող են սրբագրվել, բայց բուն պայքարը չի դադարել, չի դադարի։ Տանը, թե Ֆրանսիայի հրապարակում դիմավորած ամեն օրս, ամեն լուսաբացս սկսվում է պայքարի մտքով։ Ես պարտք ունեմ, առաքելություն ունեմ մեր սկիզբ դրած պայքարը մինչև վերջ հասցնելու։ Ամեն մեկս այդ առաքելությունն ունենք։ Այս 40 և ավելի օրերին հրապարակում, երթերին, անհնազանդության գործողություններին ներկա իմ, մեր զինակից հայրենակցի վճռականությունը տեսնելով՝ վստահաբար նաև նրանց համար պայքարն ունի մեկ վերջնանպատակ՝ Հաղթանակ։ Երկար գրելու ցանկությունս մեծ է, բայց հասկանում եմ, որ հևքի մեջ չի էլ ընթերցվի։

Ուղղակի անեմ մի քանի արձանագրում.

• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ընկրկել, հաստատակամ ու ամուր առաջ ենք շարժվել:
• Հրապարակը այսօր կոչվում է Ֆրանսիայի, բայց վաղն այլ հրապարակում կլինենք, մյուս օրն՝ այլ։ Մենք այս օրերին ցույց տվեցինք, որ ցանկացած հրապարակ մեզ համար բաց է։ Չէ որ քանի անգամ է եղել Հանրապետության հրապարակում ևս տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությամբ շատերից եմ լսել առաջարկներ՝ վերջ մնում ենք այստեղ։
• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ունեցել փակ տարածքներ, վայրեր։ Որոշել ենք ու արել ենք։ Կանգնել ենք, շրջափակել ենք, կռիվ ենք տվել։
• Հունիսի 14-ն ունի մեկ առանձնահատկություն՝ ներվի փորձության օր է։ Այս իշխանությունը դավադիր է, տմարդի է, թշնամու շահերն է սպասարկում ու թշնամու պես էլ իրեն պահում է։ Չթողնենք, որ թշնամին կասկածի որդ մեր մեջ սերմանի։

• Կարևորը՝ հունիսի 14-ին, ինչպես նախորդ բոլոր օրերին, մեկ մարդու պես գիտակցենք, որ պայքարը բոլորինս է, ընդհանուր է, միասնական կռիվ է, քննարկման ենթակա չէ։ Անցնող բոլոր օրերին առավել հաճելի էր շարքերում լինելը, առաջինների մեջ չքայլելը։ Հաճախ բեմերում չեմ եղել, բարձրախոս չունեցած՝ ափերով եմ վանկարկել, քանի որ մեկն եմ մեր տասնյակ հազարավոր զինակիցներից։ Այդպես էլ վարվելու եմ վաղը, մյուս օրը։ Նույնն ակնկալում եմ ամեն մեկիցս։ Քանի որ մենք դիմադրության շարժման զինվորներ ենք՝ կռիվ ենք տվել հավասար, քայլել ենք հավասար, ծեծվել ենք հավասար, վնասվել ենք հավասար, ու հավասար և միասնական էլ հաղթելու ենք։
• Հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին հաջորդելու է հունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն ավելի կարևոր են։ Կարո՞ղ ենք ցույց տալ, փաստել, որ մեր ուժականությունը չի պակասում։ Այդ դեպքում՝ ԿՀԱՂԹԵՆՔ։
• Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է։ Երբ նույն համառությամբ ու վճռականությամբ շարունակենք մեր պայքարը։ Վստահ եմ, հազարավոր մեր զինակիցներ շարքերում են լինելու։
• 19։30-ին ընտանիքով (միայն առանց որդուս, քանի որ նա ու մեր զինակիցներից շատերը ֆիզիկապես հետներս չեն. ճաղերի ետևում են) լինելու եմ Հրապարակում:
• Մեզ ճաղերի ետևից տասնյակ մեր ընկերներն են հետևում։ Նրանցից շատերին անխոս պարբերաբար այցելում եմ, այցելում ենք։ Նրանք են, որ ոգի են տալիս մեզ։ Նրանց տեղն էլ կանգնենք հունիսի 14-ին ու հաջորդ օրերին։ Մինչև մեզ միանան, կամ մեր ընդհանուր հաղթանակը նշեն։
• Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք, բոլորին հանենք փողոց։ Մենք դա կարող ենք։ Պետք է ուղղակի ՈՐՈՇԵՆՔ։
• Իսկ դրա համար իրոք հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել։ Դիմադրությանը նոր անդամագրում՝ փողոց առ փողոց, տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք, գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ։ Այս շաբաթների համառությամբ փաստեցինք՝ կարո՛ղ ենք։
• Հետևաբար, հունիսի 14-ին, 19։30 լինելով Ֆրանսիայի հրապարակում, պատրաստվենք, որ այն արդեն նեղ է մեզ համար, Հայաստանը պետք է դարձնենք մեծ, մեկ ամբողջ հրապարակ ու հունիսի 15-ին շարունակենք պայքարը։

Կհանդիպենք 19։30-ին, նույն վայրում, որ հետո երթ անենք, հետո արդեն տարածվենք ողջ երկրով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular