ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


80 տարեկան բժիշկը ծնունդ ընդունելու իրավունք չունի. մանրամասներ` նորածնի մահվան դեպքից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արմավիրի բժշկական կենտրոնից հունվարի 28-ին Երևան տեղափոխված և մեկ օր անց մահացած նորածնի հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում են Արմավիրի ծննդատան բժիշկ Նշան Գևորգյանին:

Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում նշեց մահացած նորածնի պապիկը՝ Ռուստամ Իսայանը: Աղջկա հարազատները չեն հավատում, որ երեխան ծնվել է սրտի արատով և թոքաբորբ է ունեցել, ինչպես որ ծնունդն ընդունած բժիշկն է պնդում:

«Հունվարի 26-ին հարսիս տարել ենք հիվանդանոց , բժիշկը` Նշան Գևորգյանը, սկզբում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իր ուժերով կունենա երեխային, ավելի ուշ էլ ասաց, թե ծանր ծննդաբերություն է սպասվում, և վակուումով արեցին ծննդօգնությունը: Դրանից հետո մեզ հայտնեցին, թե երեխան մի քիչ պտղաջուր է կուլ տվել, բայց ամեն ինչ նորմալ է, գնացեք տուն»,- պատմեց նա:

Ռուստամ Իսայանի խոսքով` հունվարի 27-ին արդեն իրենցից արհեստական կեր են պահանջել և երեխային կերակրել: Գիշերն արդեն երեխայի վիճակը վատացել է, սակայն այդ մասին հարազատներին ոչինչ չեն հայտնել, միայն հունվարի 28-ին առավոտյան, երբ հարազատները կրկին հիվանդանոց են գնացել` ծննդկանին եւ երեխային տեսնելու, իմացել են այդ մասին. «Մեզ ասացին, որ Երևանից կանչ են գրանցել ու փոքրիկին տեղափոխում են հիվանդանոց, մենք էլ նրանց հետեւից Երեւան են եկել: Այստեղ արդեն բժիշկները մեզ հայտնեցին, որ առանց պտղաջուրն ամբողջությամբ օրգանիզմից հանելու` երեխային կաթ են տվել, դրանից էլ վիճակը վատացել է: Մեզ ուղարկեցին արյուն բերելու, որից հետո հորդորեցին տուն գնալ: Հունվարի 29-ին արդեն երեխան մահացել է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ 80 ամյա բժիշկը ծնունդներ չպետք է ընդունի. .«80 տարեկան բժիշկն իրավունք չունի ծնունդ ընդունելու»:

Ռուստամ Իսայանը նշեց, որ այս պահին իր հարսի` Նարինե Բրոյանի առողջական վիճակը լավ է: Նշենք, որ նորածինը երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր: 

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել նաև բժիշկ Նշան Գևորգյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը  անհասանելի է:

Հավելենք, որ 2012 թ. Նշան Գևորգյանի նկատմամբ քրեական գործի է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) և 315 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական անփութություն):

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular