ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը-մյուս օրը Չալաբյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց նրան ազատությունից զրկած դատավորները չեն էլ հասցնելու Հայաստանից փախչել. Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կալանավայրից բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտին», որտեղ կարծիք է հայտնել, որ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է իբրև ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն.

«Այս իմաստով, Հայաստանում դեռևս գործող իշխանությունը վտանգավոր խաղ է տանում, որի հետևանքը կարող է լինել ոչ միայն Արցախի և Սյունիքի կորուստը, այլև Հայաստանի վերածվելը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի՝ Սիրիայի և Ուկրաինայի օրինակով։ «Դիմադրության» շարժումը դրան խանգարում է, ուստի եթե դիտարկենք այն այդպիսի լայն համատեքստում, ապա արդեն տեսանելի է նրա դրական ազդեցությունը՝ հստակորեն ընդգծելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի հանձնմանը, այն կաշկանդում է գործող իշխանությանը, և թույլ չի տալիս նրան գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության՝ բոլորիս համար աղետալի հետևանքներով»։

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ Չալաբյանի խոսքերում շատ մեծ ճշմարտություն կա.

«Դա շատ ծավալուն թեմա է, բայց եթե Ավետիքը նման կարծիք է հայտնել, ես հարգում եմ այն: Ցավոք, այսօր աշխարհը և Արևմուտքը այնքան ցինիկ և դաժան են, որ արդեն չեն էլ թաքցնում, որ, օրինակ, Ուկրաինան և ուկրաինացին իրենց պետք են, որ Ռուսաստանին փորձեն ինչ-որ ձևով վնասել: Նույնը նաև Հայաստանն ու հայն են իրենց համար, Վրաստանը: Այնպես որ, Ավետիքի ասածը նորություն չէ, նա ուղղակի բարձրաձայնել է ցավալի ճշմարտությունը»,- 1or.am-ի հետ նշեց Նազարյանը: 

Անդրադառնալով այսօր դատախազի կողմից Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները մերժելուն՝ Նազարյանը նշեց.

«Ես այս թեմային էլի եմ անդրադարձել. ուղղակի մի բան չեմ հասկանում՝ այն դատավորը, որն ինչ-որ մեկի հրահանգը կատարելով՝ այդ մարդուն, ում բոլորը գիտեն՝ ո՛չ հանցագործ է, ո՛չ ավազակ, ո՛չ մարդկանց կարող է վնասել, զրկում է ազատությունից, նա հետո իր երեխայի, ծնողների, հարևանների աչքերին, հայելու մեջ ինքն իր աչքերին ո՞նց է նայում, ո՞նց է ինքն իրեն մարդ համարում: Ինչքան միջոց ասես՝ կտայի, որ հասկանայի՝ իրենց հետ ի՞նչ է կատարվում, որ մի հրահանգով մարդուն կարող են զրկել ազատությունից՝ առանց որևէ հիմքի:

Նույնը ասում եմ նրանց, ովքեր Տարոնին, Գոռին՝ Գյումրիի միջադեպի համար են պահում անազատության մեջ: Այս ամենը, եթե էմոցիաներից դուրս գանք, մի բանի մասին է վկայում. վարչախումբն այդ կերպ փորձում է ճնշել, վախեցնել, բռնաճնշումների մթնոլորտ ստեղծել երկրում: Սա միակ դեպքը չէ, էլի են եղել, ավելի դաժան ճնշումներ են եղել, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դրանք օգուտ չեն տալիս, և ինչ-որ կարճաժամկետ ազդեցություն կարող են ունենալ ընդամենը: Վաղը-մյուս օրը Չալաբյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց ես վստահեցնում եմ՝ բոլոր այն դատավորները, այն քննիչները, ովքեր օրենքի ամենակոպիտ խախտումներով մարդուն զրկել են ազատությունից, խիստ ձևով պատժվելու են, չեն էլ հասցնելու Հայաստանից փախչել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular