Մոսկվայում հանդիպել են Պուտինն ու Նազարբաևը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է հանրապետության նախկին ղեկավարի պաշտոնական կայքը։
Գործակալության տվյալներով՝ հանդիպումը կրել է բարեկամական բնույթ, և կողմերն ընդգծել են, որ Ղազախստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը «զարգանում է հավասար երկխոսության հիման վրա»։
Քաղաքական գործիչները նաև միմյանց առողջություն են մաղթել և հույս հայտնել, որ կկարողանան պարբերաբար հանդիպել և կապեր պահպանել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարգավաճման։
Նազարբաևի Մոսկվա ժամանելու մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ հունիսի 10-ին։ Ըստ տեղեկությունների՝ քաղաքական գործիչը ժամանել է հատուկ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման համար։