Մակրոնը, Շոլցն ու Դրագին կայցելեն Կիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր են հինգշաբթի՝ հունիսի 16-ին, համատեղ այց կատարել Կիև։
Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով La Stampa թերթին։
Ավելի վաղ՝ հունիսի 11-ին, Դրագիի, Շոլցի և Մակրոնի՝ Ուկրաինա այցելելու մտադրության մասին հայտնել էր նաև գերմանական Bild պարբերականը։