ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ նախագահին ու վարչապետին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Այս օրը խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի որոշիչ վերափոխումները, ընդգծում է ազգային միասնության անձեռնմխելիությունը և բարձր պատասխանատվությունը հայրենի երկրի հանդեպ։ Վերջին 3 տասնամյակում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հենված են մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ»,– դիմելով Պուտինին` նշել է Փաշինյանը։
 
Նա ընդգծել է, որ ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում հաջող գործընկերությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման շահերին։
Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում էլ ՀՀ վարչապետն ասել է` ազգային միասնություն ու պատասխանատվություն առ հայրենի երկիր խորհրդանշող այս տոնը կապված է խորքային վերափոխումների հետ, որոնք ապահովեցին ժամանակակից աշխարհում Ռուսաստանի տեղի ու դերի կայուն զարգացումն ու ամրապնդումը։

«Մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության խորը արմատներն ապահովում են հայ-ռուսական դաշինքի հուսալի զարգացումը բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր պետությունների միջև բազմակողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը և նախագծերի իրականացումը ծառայում են մեր երկրների շահերին, տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը»,– նշել է Փաշինյանը։

Նա ՌԴ նախագահին ու վարչապետին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular