ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Թուրքիայում հանգստանալու այլընտրանք է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

7info.ru-ն գրում է, որ ամառային հանգստի սեզոնը բացվել է։ Ինչ որ մեկն արդեն հավաքում է ճամպրուկները, բայց ինչ որ մեկի համար արձակուրդ գնալու հարցը դառնում է «մղձավանջ»։ Շատ ուղղություններ փակ են հայտնի պատճառներով: Սևծովյան հանգստավայրերը «տապ» են խոստանում ուղիղ և փոխաբերական իմաստով։

Այս իրավիճակում Հայաստան մեկնելը կարելի է համարել հիանալի այլընտրանք։ Նախ՝ այն ավելի քան 700 տարուց ավելի պատմական անցյալ ունեցող երկիր է։ Զարմանալի վանքերը, հնագիտական ​​գտածոները, հայտնագործությունները կուրախացնեն ուսումնական էքսկուրսիաների սիրահարներին:

Քաղցրահամ Սևանա լիճը, որը ծովի չափ մեծ է, այլընտրանքային փոխարինող կլինի ծովափնյա հանգստի համար։ Հյուրանոցներն աշխատում են համաշխարհային զբոսաշրջության մեջ ընդունված սննդի բոլոր համակարգերով։ Կարելի է շրջագայություններ վերցնել երեխաների համար անիմացիոն ծրագրերով: Իսկ լեռներն ու լեռնային օդը որպես անվճար օզոնային թերապիա են ներառված: Հայաստանի հանքային ջրերը անհիշելի ժամանակներից հայտնի են եղել իրենց բուժիչ հատկություններով, այնպես որ կարելի է ոչ միայն լողալ և արևի լոգանքներ ընդունել, այ նալ նաև բուժել լյարդը։

Զբոսաշրջության ոլորտի հեղինակավոր փորձագետ, Mk-Travel-ի տնօրեն Մարիա Կոկորինան հաստատում է վերոնշյալ թեզերը և ավելացրել.

— Հայաստանում հանգստանալու անվիճելի առավելություններից մեկն այն է, որ այդ երկիր մուտքը հնարավոր է ռուսական անձնագրով։ Լոյալ գները, հյուրընկալ բնակիչները և լեզվական խոչընդոտի բացակայությունը ձեր հանգիստն այդ երկրում կդարձնեն հարմարավետ և հաճելի:

Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ Արարատ լեռը նայող վարդագույն քաղաքը, անտարբեր չի թողնի ոչ մեկին։

Հայկական կոնյակի մասին շատ բանաստեղծություններ են գրվել, իսկ այդ երկրի խոհանոցը հարուստ է ոչ միայն մսային ու բանջարեղենային խորտիկներով, այլ նաև ձկան համեղ ուտեստներով։ Նուռը` որպես այդ երկրի խորհրդանիշ, առկա է հյութերի, սոուսների, աղանդերի և մրգային գինիների տեսքով:

Այդ երկիրը շատերի պարտադիր այցելությունների ցանկում է, և նույնը խորհուրդ է տրվում բոլորին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular