ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ապիկար իշխանության և Չալաբյանի հեռանկարային տեսլականը տրամագծորեն հակասում են միմյանց. Մենուա Սողոմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

«Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը կալանավայրից հեռանկարային զարգացման օրակարգի նախագծեր է տալիս.

«Դա նրա՝ երկար տարիների ընթացքում ստացած կրթության, աշխատանքային գործընթացների, բավական լայն շրջանակների հետ շփումների արդյունքում ձևավորված գիտելիքների, մտահորիզոնի արդյունքը, արգասիքն է: Առաջին հերթին ես կցանկանայի ընդգծել, որ նրա առաջադրած օրակարգերը ենթակա են հանրային և մասնագիտական լայն քննարկման: Հետաքրքրական է, որ իր այս հոդվածաշարով Ավետիքը կարծես մի տեսակ հայ ժողովրդի քաղաքակրթային առաքելության պատասխանը տա, որովհետև մենք համարում ենք, որ մեր ժողովուրսը պատահական ժողովուրդ չէ, քաղաքակրթային առաքելություն ունեցող է: Ավետիքն իր հոդվածաշարում տալիս է նաև կենսունակ պետություն և պետականություն ունենալու բոլոր կարևոր հանգրվանները, հեռանկարները: Հայահավաքը, օրինակ, դրանցից մեկն է. հայ ժողվրդի տարբեր հատվածների լավագույն կարողությունների, գիտելիքների մեկտեղումը Հայաստանում: Այն մասին, թե ինչպես պետք է ձևակերպենք մեր հայկական երազանքը, ինչպես պետք է հայ ժողովուրդը, որ աշխարհի տարբեր երկրներում հասնում է հաջողությունների, իր երկրում ևս ստեղծի բոլոր այն պայմանները կենսունակ պետություն ունենալու և զարգանալու համար: 

Արդիականացման թեմայով, որպես կրթության փորձագետ, տեսնում եմ շատ հետաքրքիր և ճշմարտացի ձևակերպումներ՝ կրթական հնարավորությունների, պետության կողմից կրթության նկատամբ ուշադրության, պետական պատվերի մեծացման: Կրթությունը չպետք է լինի ինքնանպատակ, և կրթության փիլիսոփայությունը չպետք է թելադրված լինի վայրի կապիտալիզմի տրամաբանությամբ: Այսօր բարձրագույն կրթության ոլորտում պահանջարկի և իրականում մեր պետությանն անհրաժեշտ մասնագետների մեջ մեծ անջրպետ, խզվածք կա: Ավետիքն ասում է, որ մեր երկրի զարգացումը պետք է կոնկրետ ինչ-որ ուղղվածությամբ լինի, մեր մարդկային քիչ ռեսուրսները պետք է կարողանանք օգտագործել օպտիմալ: Ինքը խոսում է տեխնոլոգիապես արդիականացման մասին և, քանի որ իր գործունեությունն էլ գերազանցապես նվիրված է ռազմական արդյունաբերության ոլորտում տեխնոլոգիաներին, մեր տարածաշրջանում էլ հնարավոր չէ առանց ռազմապես ուժեղ լինելու կենսունակ լինել, հետաքրքիր մի ուղեգիծ է տանում, որ տեխնոլոգիական առաջընթացը, մասնավորապես ռազմական արդյունաբերության վերաբերյալ, մեր պետության, հասարակության կարևոր ֆունկցիոնալ ուղղություններից պետք է լինի, և կրթության առաջարկն էլ պետության կողմից հենց պետք է կենտրոնանա այդ ուղղությամբ: Մեր պետությունը, այսպես ասած, պետք է «տիրություն անի» կրթության այն բնագավառներին, որոնք կսպասարկեն այդպիսի մասնագետների պատրաստումը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Սողոմոնյանը:

Մեր հարցին, հնարավո՞ր է, որ գործող իշխանությունները վերցնեն այս օրակարգը և դրանով առաջ գնան, Սողոմոնյանը պատասխանեց.

«Գործող իշխանությունները ոչ միայն ապիկար են, որպեսզի կարողանան այսպիսի լուրջ հարցերը վերցնել իրենց համար որպես ուղենիշ, այլև նրանց ուզածը և այն հեռանկարային տեսլականը, որ նկարագրում է Ավետիքը, տրամագծորեն հակասում են: Որովհետև Ավետիքը նկարագրում  է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես կենսունակ պետություն, իսկ դրա նախապայմաններից մեկը ռազմապես հզոր և ռազմական տեխնոլոգիաների տեսանկյունից զարգացած պետությունն է: Երբ նայում ենք գործող իշխանությունների կողմից այս հարցերում իրականացված քաղաքականության տենդենցը, մենք չենք տեսնում, որ այս իշխանությունները ուզում են, որպեսզի Հայաստանը լինի ռազմապես կենսունակ, հզոր պետություն: Նույնիսկ տարրական բաներ չեն իրականացվում:

Թեկուզ հասարակ օրինակ, կրթական համակարգի հետ կապված իրենք չորս տարի առաջ ոսկե սարեր էին խոստանում, իսկ այսօր, երբ նայում նայում ենք, թե ինչ է կատարվում կրթության ոլորտում վերջին տարիներին, ամեն ինչ ավելի վատացել է՝ թե որակապես, թե ուսանողների, դասախոսների մոտիվացիայի առումով, նույնը՝ դպրոցներում: Իսկ երբ նայում ենք գործող իշխանությունների կադրային բազային, նրանց կոնտրոնական դեմքերին, ու՞մ հետ կարող ես այս թեմաներով խոսել, նրանք այդպիսի տեսլականների կրող չեն, շատ նեղ, սահմանափակ և նյութականացված ամբիցիաներ ունեցող մարդիկ են, ում բնորոշ չէ ազգային արժեքային բարձր համակարգը: Հետևապես, Ձեր հարցը, այսպես ասած, տեղին չէ, որ այս իշխանությունները կարողանան որդեգրել այն տեսլականը, որի մասին Ավետիքը խոսում է»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular