ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կոմպրոմատների պայմանագիր»․ Ինչպես են կրնկի տակ պահում պատգամավորներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչների վարքը ստիպում է մտածել, թե երիցս ճիշտ էր իրենց նախկին թիմակից Արսեն Ջուլֆալակյանը, թե իշխանական թիմի բազմաթիվ անդամների սպառնում են անձնական բնույթի կոմպրոմատներով։ 

Ջուլֆալակյանի խոսքով, ՔՊ-ականներից որոշների հանդեպ կոմպրոմատներ կան, ընդ որում անձնական բնույթի․ «Պատկերացրեք մի քաղաքական թիմ, որի կոմպրոմատները անձնական են, սա զզվանք արտահայտող է, սա կցանկանամ լսեն նաև ՔՊ-ական մյուս երկրորդ կամ երրորդ էշելոնի անդամները, որպեսզի իմանան ինչպես կարող են նրանց հետ վարվել»,- նշել էր Փաշինյանի նախկին թիմակիցը։ 

Վերջին օրերին որոշ պատգամավորների վարքը վկայում է, որ նրանց պարզապես ստիպում են գտնվել դավադիրների հետ մի կապի մեջ։ Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, նույն այդ կոմպրոմատները կան ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև հատուկ ծառայությունների ձեռքում, իսկ այդ մարմիններում աշխատող բազմաթիվ մարդիկ սերտ կապեր ունեն ընդդիմության, ԶԼՄ-ների հետ, նաև բնազդաբար տանել չեն կարողանում փաշինյանական իշխանությանը։ 

Վերջին դեպքերը՝ կապված ձկնագող Նարեկ Գրիգորյանի, իր քաղաքացիական կնոջը դաժանաբար ծեծի ենթարկած Ռուստամ Բաքոյանի հետ, վկայում են, որ առաջիկայում ավելի մեծ թվով կոպրոմատների արտահոսման ականատեսն ենք դառնալու։ Ընդ որում, թե՛ Նարեկ Գրիգորյանը, թե՛ Բաքոյանը համարվում են փաշինայանական խմբակցության հիմնական ծեծող բրիգադը, հաճախ են հայտնվում ընդդիմության հետ ձեռնամարտի առաջին շարքերում։ 

Առաջիկայում կոմպրոմատների իսկական տարափ է սկսվելու, փաշինյանական իշխանությունը տեղեկություններ կտարածի չենթարկվողների, իսկ պետական համակարգում գործող իշխանությանը տանել չկարողացողները՝ Փաշինյանի առավել «հավատարիմ» անձանց նկատմամբ։ 

Այս ամենը վկայում է, որ իշխանությունն ու նրա ներկայացուցիչները պետք է ժուժկալ կյանքով ապրեն, տարատեսակ այլասերություներ չանեն, որպեսզի չհայտնվեն որևէ մեկի կրնկի տակ, լինի նա սեփական կուսակցապետը, թե որևէ հատուկ ծառայություն։
 
Արամ Գալյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular