ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վասերմանը կոշտ խոսել է Փաշինյանի և նրա «սորոսաբնի» մասին. Գլխատել են այն ամենը ինչ կարողացել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tsargrad.tv-ն գրում է, որռուս քաղաքական և պետական ​​գործիչ Անատոլի Վասերմանը խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի և Հայաստանի կառավարության ղեկավարի մասին, որի քաղաքականության դեմ երկրում լայնածավալ բողոքի գործողություններ են տեղի ունենում։ Վասերմանը, մասնավորապես նշել է, որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը իր կուրատոր Ջորջ Սորոսի հետ «բացառիկ խնամքով գլխատել է Հայաստանի անվտանգության ուժերին»։

«Մարտական ​​փորձ ունեցող բոլոր գեներալներին թոշակի են ուղարկել։ Բոլոր հատուկ ծառայությունների ղեկավարները փոխվել են, ընդ որում փոխարինվել են ոչ կոմպետենտ մարդկանցով»,- նշել է նա։ Վասերմանը այդ կառույցներում տիրող ամբողջ տխուր վիճակը ներկայացնելու համար նշել է, որ եթե անգամ իրեն նշանակեին նման բարձր պաշտոններում, ապա ինքը ավելի լավ կաշխատեր։

«Մարտական ​​փորձ ունեցող բոլոր քաղաքական գործիչները մեղադրվում են ինչ որ անհեթեթությանների մեջ և ենթարկվում են հետաքննության: Նման պայմաններում հաղթելու շանսերն աննշան են։ Հետևաբար, այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախում  և դրա շուրջ, ամենայն հավանականությամբ պետք է վերագրել Շվարցին (Ջորջ Սորոս)»։

Հետաքրքիր է այն, որ իր առցանց ելույթի վերջում Վասերմանը մեկնաբանել է նաև թուրքական քաղաքականությունը: Նրա խոսքով Ռեջեփ Թայիփ Էրդողանը «իրենց (Ռուսաստանին) դեռ շատ դժվարություններ կպատճառի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular