ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանը պատասխանել է Էրդողանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին, որը կրկնել է Աթենքին ուղղված կոչերը՝ դադարեցնելու Էգեյան ծովի արեւելյան մասում կղզիների ռազմականացումը, տեղեկացրել է Kathimerini-ն։

«Ոչ պատմական հաստատումներ եւ անհիմն առասպելներ, որոնք չեն կարող մարտահրավերներ նետել, ոչ էլ, առավել եւս, փոխարինել միջազգային իրավունքին եւ միջազգային պայմանագրերին»,- ասել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Օյկոմոնուն։

«Բացարձակապես ոչ մի բան չի կարող որեւէ կերպ վնաս հասցնել մեր ինքնիշխան իրավունքներին եւ մեր ազգային ինքնիշխանությանը: Ահա թե ինչու մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել իր սադրիչ մարտավարությունն ու հասկանալ, որ միակ ճանապարհը պատասխանատու եу ազնիվ խոսակցությունն է միջազգային իրավունքի համատեքստում»,- ավելացրել է նա։

Էգեյան ծովի՝ Իզմիրին մոտ գտնվող ափերին թուրքական զորավարժություններին հետեւելու ժամանակ ունեցած իր ելույթում Էրդողանն Աթենքին կոչ էր արել «խուսափել այնպիսի երազանքներից, գործողություններից եւ հայտարարություններից, որոնք ափսոսանք են առաջացնում» եւ հիշատակել է Թուրքիայի պատերազմը 1920-ականների սկզբին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular