ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-Ադրբեջան. պատերազմներով հարթված խաղաղության ճանապարհը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Inosmi.ru-ն գրում է, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները լավատեսության տեղիք են տալիս, ղարաբաղյան պատերազմը և ուկրաինական հակամարտությունը բարենպաստ պայմաններ են ստեղծել Հարավային Կովկասում խաղաղության համար... Նման կարծիք է ներկայացրել ֆրանսիական «Կոզեր» ամսագրի հեղինակը:

Ըստ նրա` խաղաղության ճանապարհին առաջին քայլը եղել է ադրբեջանա-հայկական 44-օրյա պատերազմը: Պատերազմը սարսափելի բան է, բայց այն բացահայտել է իրականությունը, այն թե երկու կողմերից ո՞վ ունի առավելություն ռազմական, դիվանագիտական ​​և տնտեսական առումներով։ Պարզ է դարձել, որ ուժերի հարաբերակցությունը հիմնականում հօգուտ Ադրբեջանի է։ Երկրորդ քայլն արվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության շնորհիվ։ Դրանով է բացատրվում 2021 թվականի վերջին երկու երկրների ղեկավարների բարձր մակարդակով հանդիպումների անսպասելի բացված հնարավորությունը։ Բանակցությունների վերջին արագացումն ու առաջընթացը կապված է Ուկրաինայում գործողության և Ռուսաստանի վրա աճող ճնշման հետ։

Այն հսկայական ջանքերը, որ Ռուսաստանը ներդնում է Ուկրաինայում, ստիպում է Հայաստանին վախենալ, որ Մոսկվան, որից կախված է Երևանի գոյատևումը, ինչ-որ պահի այլևս չի կարող պաշտպանել իրեն Բաքվից և Անկարայից։ Ադրբեջանն, ընդհակառակը, իրեն ավելի վստահ է զգում։ Նրան սիրաշահում է արևմտյան կոալիցիան, որը նրա գազի կարիքն ունի: Բաքուն դեռ Առաջին Հանրապետության ժամանակներից (1918-1920 թթ.) գիտի, որ իրավիճակը Հարավային Կովկասում փոխվում է միայն այն ժամանակ, երբ Մոսկվան թուլանում է։

Թեև ընդհանուր պատկերը պարզ չէ, սակայն հիմա տեսանելի է արտաքին ուժերի և խաղացողների վերադասավորումներ այս հակամարտությունում և, մասնավորապես, Եվրոպայի մասնակցությունը: Բաքվի և Երևանի համար Բրյուսելը երկու կարևոր առավելություն ունի՝ փոքր մտրակ և մեծ տնտեսական բլիթ։ Այսպիսով, նա շատ ավելի հարմար միջնորդ է, քան Ռուսաստանը իր մեծ մտրակով և փոքրիկ բլիթով։ Այդ միտումը հաստատվում է աննախադեպ երկկողմ հանդիպումներով։

Այնուամենայնիվ, այս մերձեցման հիմքում ընկած շահերը տարբեր են: Ադրբեջանի նախագահի նպատակը միջազգային պայմանագրով 2020 թվականին  ռազմական հաղթանակը ամրագրելն է։ Բաքվին բանակցային նոր տարբերակը հնարավորություն է տալիս ազատվել (մասամբ) ինչպես ռուսական ազդեցությունից, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անտարբեր անզորությունից։

Հայաստանը այլ խնդրի առաջ է կանգնած: Հայաստանի վարչապետը գնալով դժվարանում է անդրադառնալ «անվտանգության հովանոցին», որը ենթադրաբար դեռ տրամադրում է Ռուսաստանը։ Այդ «հովանոց»-ը հիմա ավելի ու ավելի քիչ հուսալի տեսք ունի, իսկ փետրվարի 24-ից հետո կասկածի տակ է դրված անգամ դրա գոյության փաստը։ Առանց Ռուսաստանի աջակցության Հայաստանը կշիռ չունի Բաքու-Անկարա դաշինքի դեմ։ Դեպի ծով ելք չունեցող այդ երկրի համար ռազմավարական որոշումների հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Երևանը, իհարկե, կնախընտրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի վերածնունդը, որի շնորհիվ երեք տասնամյակ սառեցվել էր հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման գործընթացը։ Բայց դրա բացակայության պայմաններում ԵՄ-ն էլ այնքան վատ այլընտրանք չէ: Այն, որ Նիկոլ Փաշինյանը առերեսվում է Ալիևի հետ առանց հզոր խաղացողի կողմից հովանավորության, ունի լուրջ հետևանքներ. պետք է հրաժարվել Ղարաբաղի հայերի հատուկ կարգավիճակից և ինքնորոշման պահանջներից։ Սակայն Ղարաբաղը Հայաստանի իշխանությունների համար խնդիր է եղել Հայաստանի անկախացումից ի վեր և ավելի վաղ։ Ցանկացած փոխզիջում այդ հարցում մեծ կոմպրոմատ է ցանկացած հայ ղեկավարի համար։ Այսպիսով, այսօր Երևանի իշխանության համար խաղաղության գլխավոր խոչընդոտը ներքին առճակատումն է։

Որպեսզի երկու երկրները կարողանան արդյունավետ կերպով շրջել իրենց պատմության վիճելի էջերը, անհրաժեշտ է նախ ընդունելի, իսկ հետո տևական համաձայնության գալ։ «Ընդունելի» ասելով պետք է նկատի ունենալ առաջին հերթին հայերին։ Նրանց համար համաձայնագիրը ցավոտ է լինելու, քանի որ միանշանակ վերջ է դնելու հայկական Ղարաբաղի երազանքներին։ Համաձայնագրին դեմ են շատ հայեր՝ առաջին հերթին Ղարաբաղի հայերը և նրանց բազմաթիվ հայաստանյան կողմնակիցները։ Վերջապես, հայկական սփյուռքը, հատկապես Ֆրանսիայում, նույնպես, մեղմ ասած, ուրախ չի լինի դրանից։

Երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է կայուն անվտանգության իրավիճակ ապահովել հարաբերությունների բարելավման և տնտեսական ինտեգրման միջոցով։ Բայց ինչ պայմանավորվածություն էլ որ ձեռք բերվի Բաքվի և Երևանի միջև, այն կարող է խափանվել Ղարաբաղում, Հայաստանում կամ այլ տեղ բռնությամբ, և դրա նախադեպերը կան: Այս պայմաններում ԵՄ-ն անվտանգություն ապահովելու միջոցներ չունի, իսկ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը բացառվում է գոնե Իրանի տեսանկյունից։ Մյուս կողմից Ռուսաստանը նույնիսկ թուլացած տարածաշրջանում միշտ կպահպանի իր ներուժը, և վստահություն չկա, որ Մոսկվան կհամաձայնի այն իր ազդեցության գոտուց դուրս բերելուն։ Ղարաբաղահայերը փորձում են խաղարկել այդ խաղաքարտը,  թեքվել դեպի իրենց միակ հնարավոր պաշտպանը՝ Ռուսաստանը։ Այդ իսկ պատճառով Ստեփանակերտում արդեն իսկ խոսում են Ռուսաստանին միանալու հնարավոր հանրաքվեի մասին։

Այսպիսով, խաղաղության կնքման համար հիմա բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ է։ Դա լուրջ մարտահրավեր է, որը Հայաստանի կառավարությունը պետք է իր վրա վերցնի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Այս իշխանությունը աջակցության և, առաջին հերթին, լեգիտիմության կարիք ունի, քանի որ զիջումները դժվար են ընդունելու Հայաստանի և սփյուռքի քաղաքացիները։ Եվ դա երկրորդական խնդիր չէ: Հայաստանի քաղաքական վերնախավի համար այսօր խնդիր է դրված նախ լեգիտիմացնել բանակցությունները և հետո միայն անցնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular