ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա ուղղակի գործողություն է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ իր անձնական իշխանությունն ամրապնդելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում բանակում, որոնց արդյունքում գլխավոր շտաբի պետը կենթարկվի պաշտպանության նախարարին։ Գործադիրը այսօր ընդունեց նախագիծը։

Ըստ նախագծի՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ մի վատ բանի անունը եթե լավ անուն ես դնում, դրանից ինքը չի դառնում դրական.

«Ժամանակին, հետևելով ժողովրդավարական պետություններում տարածված սկզբունքներին, տարանջատվել են զինված ուժերը և զինված ուժերի քաղաքական ղեկավարությունը։ Սա բոլոր զարգացած դեմոկրատական երկրներին բնորոշ մոտեցում է։ Հիմա, ըստ էության, Հայաստանում հակառակ պրոցեսն է արվում, այսինքն նորից զինված ուժերը միացնում են քաղաքական կառույցին։ Բացասականն այն է, որ բանակը ուղիղ ներգրավվում է քաղաքական պրոցեսների մեջ։

Սա ուղղակի գործողություն է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ իր անձնական իշխանությունը ամրապնդելու, մյուս կողմից սա բավականին վտանգավոր գործողություն է, որովհետև ՊՆ նախարարը տվյալ դեպքում դառնում է ամենամեծ ուժը ունեցող պաշտոնյան։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը հիմա վախենում է զինվորականներից ու իմ պատկերացմամբ փորձում է չեզոքացնել այդ վտանգը, նույն ձևի վտանգ իր համար հետո դառնալու է ՊՆ նախարարը։ Մարդկության պատմությունը լի է օրինակներով, երբ ինչ-որ իր սրտի մարդ իշխանության համը ընկնում է բերանը միանգամից մոռանում է այդ մասին և սկսում է մտածել թե ինքն ինչով է ավելի վատը և արդյոք ինքը չի կարող ավելի լավ ղեկավարել և վայելել իշխանությունը։ Այո մարդկության պատմությունը ցույց է տալիս որ սովորաբար այդպես էլ լինում է։ Այսինքն ինչ որ պահի դա շրջվում է իր դեմ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Վրթանեսյանը։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular