ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորումից բացի այլ ուղի գոյություն չունի. Լավրովը՝ Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, որտեղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո անցկացվում է մամուլի ասուլիս:

Ասուլիսի շրջանակում Լավրովը, անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, նշել է՝ կասկած չկա, որ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ տվյալ գործընթացը շարժվում է, միգուցե ցանկալի էր, որ տեմպերն ավելի արագ լինեին, սակայն գործընթացը գնում է, ձեռք են բերվում էական, առայժմ միջանկյալ, բայց  դրական արդյունքներ:

«Իհարկե, կողմերն ունեն իրենց սպեցիֆիկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են այն հարցում, թե ինչպես աշխատել տվյալ փուլում»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ բոլոր կողմերը, այնուամենայնիվ, շատ հստակ գիտակցում են, որ երեք եռակողմ հայտարարությունները հանդիսանում են ճանապարհային քարտեզներ, որոնցով բոլորը պետք է առաջնորդվեն:

Խոսելով սահմանազատման մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է ոչ միայն խորհրդատվական, այլև քարտեզագրական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին:

«Վստահ եմ, որ հարաբերությունների ամբողջական կարգավորումից բացի այլ ուղի գոյություն չունի...Այն ինչ մենք անվանում ենք «խաղաղության պայմանագիր», հիմնվում է Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկների և  ի պատասխան Հայաստանը ներկայացրել է իր տեսլականը: Հաշվի առնելով այս երկու փաստաթղթերը՝ ընթանում է գործընթաց, որին մենք պատրաստ ենք մասնակցել միջնորդի, խորհրդատուի և աջակցող երկրի դերում»,- եզրափակել է Լավրովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular