ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները. Լավրովը՝ Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, որտեղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո անցկացվում է մամուլի ասուլիս:

Ասուլիսի շրջանակում Լավրովը, անդրադառնալով Հարավային Կովկասին, ընդգծել է, որ հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել այս տարածաշրջանում կայունության, անվտանգության ու խաղաղության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին:

«Մենք համակարծիք ենք, որ անհրաժեշտ է անշեղորեն կատարել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերի 9-ին և  2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա իր խոսքում անդրադարձել է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ նշելով, որ երախտապարտ են այս զորակազմի կայունացնող դերն ընդունելու համար:

Բացի այդ, Լավրովը գոհունակություն է հայտնել հունիսի երեքին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Լավրովի խոսքով՝ քննարկվել է նաև ՌԴ աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման թեման: Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, ինչպես նաև ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular