ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարեհ Սինանյանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կլինի միայն «ապազգային իշխանության հեռանալու պարագայում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Սփյուռքի գործերով Փաշինյանի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես է Գլենդելում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալվել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրոշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Զարեհ դավաճան»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Զարեհ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել, կամ գոնե խոստումներ ստանալը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, տապալվել են նաև այս նպատակով հանդիպումները։ Զարեհ Սինանյանը թե՛ անհատական, թե՛ խմբային հանդիպումներ է ունեցել գործարարների հետ՝ Հայաստան որոշ ներդրում բերելու համար։ Ցանկացած գումարի ներդրման խոստում փորձել է կորզել՝ ոչ միայն արդյունք ցույց տալու համար, այլև ներկայացնելու, թե իբր Հայաստանի իշխանությունը սփյուռքում ունի վստահություն։

Սակայն, մեր տեղեկություններով, սփյուռքի ներկայացուցիչները կտրականապես մերժել են։ Մեծ մասը պարզապես ասել է, որ չեն վստահում Հայաստանի իշխանությանը և մանավանդ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մեծ մասի՝ 107 մլն դոլարի՝ բյուջե փոխանցելուց և, ըստ իրենց, «փոշիացնելուց» հետո չեն պատրաստվում որևէ բան անել։

Բացի այդ, սփյուռքի ներկայացուցիչները նշել են, որ մեծ դժգոհություն ունեն Հայաստանի իշխանության գործունեության վերաբերյալ, և ասել են, որ գումար կփոխանցեն միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Որոշները, որոնք ունեն դրական վերաբերմունք անձամբ Սինանյանի նկատմամբ, նրան ուղիղ են ասել, որ ներդրումներ կանեն միայն այն պարագայում, երբ «ապազգային» Նիկոլ Փաշինյանը հեռանա։

Ընդ որում, Զարեհ Սինանյանին կոչ են արել իրենց խոսքերը անպայման փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Լոս Անջելեսի գործարարներն այս ամենի հետ հանձնակատարին շատ պարզ բացատրել են, թե ինչու պետք է Հայաստանում ազգային ուժեր ղեկավարեն, ու նշել, թե իրենց ներդրումներն ինչ ուղղվածություն կունենան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular