ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտոլյանը կուղևորվի ԱՄՆ կանեփի արդյունաբերական փորձն ուսումնասիրելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին գործուղում է ԱՄՆ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2022 թվականի հունիսի 20-24-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (հունիսի 20-21-ը և հունիսի 22-24-ը՝ Լոս Անջելես և հունիսի 21-22-ը՝ Սակրամենտո)` արտադրական կանեփի օրինական շրջանառությանոլորտի վերահսկման լավագույն փորձի ուսումնասիրության համար Սակրամենտոյի նահանգապետարանի Սննդի և դեղորայքի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու, տեխնիկական կանեփի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ այցելություններ իրականացնելու նպատակով:

2. Արմեն Կոտոլյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular