ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալ Քաիդա»-ն սպառնում է ահաբեկչություններ կազմակերպել Հնդկաստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումն սպառնացել է Հնդկաստանում ահաբեկչություններ կազմակերպել կառավարող կուսակցության նախկին ներկայացուցչի՝ Մուհամեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո։

Խմբավորումն սպառնացել է մահապարտների մասնակցությամբ ահաբեկչություններ կազմակերպել Դելիում, Մումբայում, ինչպես նաեւ Ութար-Փրադեշում եւ Հուջարաթում»,-հաղորդում է Zee News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ահաբեկիչների հայտարարությունը: Հնդկաստանում կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտի» կուսակցության նախկին ներկայացուցիչ Նիփուր Շարման իսլամի եւ Մուհամեդ մարգարեի մասին մի շարք արտահայտություններ է թույլ տվել անցած շաբաթ ազգային հեռուստատեսությամբ կազմակերպված բանավեճերի ժամանակ:

Նրա արտահայտությունները դիվանագիտական սկանդալ են առաջացրել մի շարք մուսուլմանական պետությունների հետ, ներառյալ Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն, որոնք դատապարտել են հակամուսուլմանական արտահայտությունները, իսկ մի շարք երկրներ կանչել են Հնդկաստանի դեսպաններին եւ նրանց բողոք հայտնել: Իրենց հերթին Հնդկաստանի կառավարությունը եւ «Բհարաթիա ջանաթա պարտի»-ն զերծ են մնացել հայտարարություններից, իսկ Շարման ազատվել է պաշտոնից ու զրկվել կուսակցության անդամակցությունից:

Նախօրյակին Դելիի ոստիկանությունը պահպանության տակ է վերցրել Շարմային ու նրա ընտանիքին՝ Մուհամեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո նրա հասցեին հնչեցված սպառնալիքների պատճառով: Ոստիկանությունը նաեւ երեք քրեական գործ է հարուցել այն սպառնալիքների կապակցությամբ, որոնք ստացել է Շարման: Իր հերթին Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգի ոստիկանությունը քրեական գործ է բացել արդեն Շարմայի նկատմամբ եւ նրան հունիսի 22-ին քննիչի մոտ կանչել ցուցմունքներ տալու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular