ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիա - Անգլիա․ բուքմեյքերների կանխատեսումը

ՍՊՈՐՏ

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A լիգայի երրորդ խմբի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը հունիսի 7-ին կընդունի Անգլիայի թիմին։

Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը։ Բունդեսթիմի հաղթանակի գործակիցը 2․20 է։ Անգլիայի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․50, ոչ ոքի արդյունքինը՝ 3․20 գործակցով։

Գերմանիա - Անգլիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Առաջին տուրում Գերմանիայի հավաքականը 1։1 հաշվով ոչ ոքի է խաղացել Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հետ, Անգլիան 0։1 հաշվով պարտվել է Հունգարիային։

Անգլիայի եւ Գերմանիայի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են անցած ամռանը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 1/8 եզրափակիչում։ Ռահիմ Ստերլինգի եւ Հարի Քեյնի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով առավելության էին հասել անգլիացիները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular