ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարանեց. ԱՄՆ-ն անկեղծորեն խոստովանել է, որ անպաշտպան է Ռուսաստանի Զինված ուժերի նորագույն զինատեսակներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Riafan.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ը 10-15 տարով զիջում է Ռուսաստանինգերձայնային զենքի ստեղծման ոլորտում: Նման կարծիք է հայտնել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը։

People's News-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է ԱՄՆ-ի բանակի գեներալ Գլեն Վանհերկեի այն հայտարարությունը, թե ամերիկյան զորքերը շատ համեստ գործիքներ ունեն պաշտպանվելու ռուսական զինված ուժերի նորագույն զինատեսակներից։ Ըստ Բարանցի, Պենտագոնն անկեղծորեն ընդունել է սեփական անպաշտպանությունը։ «Իհարկե, առաջին հերթին խոսքը մեր գերձայնային զենքի մի ամբողջ շարքի մասին է։ Ամերիկացի գեներալներն իրենք են խոստովանում, որ այդ առումով իրենք ոչ միայն 10-15 տարով հետ են մնում Ռուսաստանից, այլ նաև Չինաստանից»,- պարզաբանել է նա։

Բարանեցը նշել է, որ նորագույն «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները հատուկ տեղ են զբաղեցնում ռուսական ամենավտանգավոր զինատեսակների ցանկում։ Նրա խոսքով, ամերիկացիներն ամեն ինչ անում են, որպեսզի սպառազինության մշակման մի շարք ոլորտներում հասնեն Ռուսաստանի Դաշնությանը։ Ընդ որում, նրանք չեն կարողանում նկատելի հաջողությունների հասնել, ինչպես և ուղղակիորեն խոստովանում են Պենտագոնում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular