ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրուսաբան Վոլչկովը խոսել է COVID-19-ից հետո սրտի կաթվածի և ինսուլտի հետաձգված վտանգի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Russian.rt.com-ը գրում է, որ ըստ ՄՏԻՖ-ի գենոմային ինժեներական լաբորատորիայի ղեկավար, վիրուսաբան Պավել Վոլչկովի COVID-19-ից հետո հնարավոր են բարդություններ:

«Եթե խոսենք Covid-ից հետո սիրտ-անոթային համակարգի վնասվածքների մասին, ապա վերականգնում տեղի է ունենում։ Բայց որպես վերականգնման կողմնակի ազդեցություն, երբ մարդ ունի ավելորդ քաշ և խոլեստերինի բարձր մակարդակ, ապա կարող են խոլեստերինային բծեր առաջանալ: Իսկ անջատված խոլեստերինիային բծերի հետևանքը իշեմիան է: Սրտի դեպքում դա ինֆարկտ է, ուղեղի դեպքում ինսուլտը և որպես այդպիսին հիվանդության զարգացումը մինչև մահ։ Սա այս տեսակի վիրուսային վարակների էական կողմնակի ազդեցություններից մեկն է՝ հետաձգված ինսուլտը և սրտի կաթվածը»,- ասել է Պավել Վոլչկովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular