ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր գլխավոր խնդիրն ազգային օրենսդրությունների մերձեցումն ու ներդաշնակեցումն է. ՀԱՊԿ ԽՎ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  ստեղծման մասին անդամ երկրների ղեկավարների որոշումը թույլ է տվել Եվրասիական տարածքում ձևավորել միջպետական փոխգործակցության արդյունավետ համակարգ, որն օգնում է դիմակայել մարտահրավերներին և սպառնալիքներին: Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարեց  ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Վոլոդինը հիշեցրեց, որ խորհրդի նիստն անցնում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի համատեքստում։

 «Մենք առաջին անգամ համավարակից հետո հավաքվում ենք միասին այստեղ՝ Երևանում, առկա ձևաչափով։ Եվ, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ հետագայում մենք ևս նման ձևաչափով հավաքվենք՝ հնարավորություն ունենալով իրար աչքերին նայել, կլոր սեղանի շուրջ քննարկել հարցեր և շփվել, որովհետև ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի համար շատ կարևոր է վստահությունը, իսկ առանց շփման վստահության հասնել հնարավոր չէ։  Նաև կարևոր է վստահության հիման վրա ամեն ինչ անել զարգացնելու  երկրները, որոնք մենք ներկայացնում ենք»,- ասաց Վոլոդինը։

Վոլոդինն ընդգծեց, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն իր ներդրումն է բերում պետությունների անվտանգության ու ինքնիշխանության ապահովման գործում։

«Մեր գլխավոր խնդիրն ազգային օրենսդրությունների մերձեցումն ու ներդաշնակեցումն է», - ավելացրեց ՀԱՊԿ ԽՎ նախագահը։

Վոլոդինը հիշեցրեց նաև, որ ՀԱՊԿ-ի ողջ աշխատանքի ընթացքում ընդունվել են 72 օրենք և առաջարկություններ, որոնք վերաբերում են ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, կազմակերպված հանցագործությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, ռազմատեխնիկական համագործակցության ապահովմանը, հումանիտար օգնության ցուցաբերմանը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահի խոսքով ՝ գործնականում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը հաստատվել է 2022 թվականի հունվարին Ղազախստանի Հանրապետությունում իրականացված խաղաղապահների գործունեությամբ։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները, որոնց կազմի մեջ են մտել բոլոր անդամ պետությունների ստորաբաժանումները, Ղազախստանի իրավապահ մարմիններին թույլ են տվել ուժերը կենտրոնացնել իրավական կարգի վերականգնման եւ երկրի անվտանգության համար սպառնալիքների վերացման վրա»,-հավելեց Վյաչեսլավ Վոլոդինը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի կարծիքով՝ այդ փորձի հիման վրա անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի կատարելագործման ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular