ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ հարվածը խանգարեց ինձ, իմ ուժերի հիսուն տոկոսը կորավ, բայց ճիշտը մարտը շարունակելն էր. Ռաֆայել Հովհաննիսյան

ՍՊՈՐՏ

Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճեց:

Արծաթե մեդալներից մեկը նվաճեց հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ 86 կգ քաշայինների եզրափակչում՝ զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլուն:

1or.am-ը զրուցել է Ռաֆայելի հետ բռնցքամարտում արած առաջին քայլերի, առաջնությունից ստացած տպավորությունների և այլ թեմաների մասին.

- Մի քիչ Ձեր մասին պատմեք. ե՞րբ եք առաջին քայլերն արել բռնցքամարտում, ինչո՞ւ հենց այս մարզաձևն ընտրեցիք:

- Բռնցքամարտով զբաղվում եմ 2014-15 թվականներից, բայց լուրջ հաջողություն ունեցել եմ 2017 թվականին, երբ առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձա՝ երիտասարդների մեջ: Փոքրուց բռնցքամարտ շատ-շատ էի նայում, չգիտես ինչու՝ հենց միացնում էի հեռուստացույցը, պարտադիր պետք է բռնցքամարտ նայեի ու որոշեցի փորձել: Մինչ այդ այլ մարզաձևերով էլ եմ զբաղվել, բայց բռնցքամարտը, ինչպես երևաց, ամենահաջողն էր: Գրանցածս հաջողություններից կարելի է առանձնացնել, որ 2017-2019 թվականներին Հայաստանի չեմպիոն եմ դարձել, մասնակցել եմ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին, մենամարտերում հաղթել եմ, բայց տեղ չեմ գրավել: Սա մեծահասակների մեջ արդեն առաջին մեդալս էր, և արդյունքն ինձ գոհացնում է:

- Ընդհանրապես, Եվրոպայի առաջնությունից ինչպիսի՞ տպավորություն ունեք, լա՞վ էր կազմակերպված:

- Ինչպես արդեն նշեցի, մեծահասակների մեջ մի անգամ Աշխարհի առաջնության եմ մասնակցել Մոսկվայում, եթե համեմատելու լինեմ, մեր երկրում անցկացված մրցաշարն անհամեմատ բարձր մակարդակով էր կազմակերպված, ամեն ինչ ուղղակի հիասքանչ էր:

- Եզրափակչից խոսենք: Ես անձամբ դիտել եմ մենամարտը և միանշանակ կարող եմ ասել, որ Ձեզ խանգարեց մրցակցի հարվածը, որի պատճառով նա զգուշացվեց և կարող էր հանգիստ որակազրկվել: Ի՞նչ եք կարծում, անարդարություն կա՞ր:

- Իհարկե, անարդարություն կար և այն պատժվեց, բայց եթե ես ցանկանայի, կարող էի չշարունակել մենամարտը, այդ դեպքում մրցակցիս կորակազրկեին, հաղթանակն էլ ինձ կտային։ Այո, այդ հարվածը խանգարեց ինձ, իմ ուժերի հիսուն տոկոսը կորավ, բայց դահլիճի ոգևորությունը, այն ներքին միտքը, որ ես իմ հարկի տակ կռվում եմ եզրափակչում, լրիվ այլ հոգեբանություն էր, ու իմ կարծիքով՝ ճիշտը մարտը շարունակելն էր։

- Իսկ մարտից առաջ ի՞նչ էիք զգում, հաղթանակի՞, թե՞ պարտության մասին էիք մտածում:

- Միանշանակ հաղթանակի մասին եմ մտածում միշտ՝ կապ չունի՝ ով է դիմացինս, ուժեղ է, թե թույլ։ Ճիշտ է, լարվածությունս շատ մեծ է լինում, բայց փորձում եմ այնպես անել, որ դա չխանգարի ինձ։

- Ամենաշատը ո՞վ ծանր տարավ Ձեր պարտությունը։

- Ինձնից հետո ամենաշատը մայրս էր տխրել։

-Հետևու՞մ է Ձեր մարտերին։

- Եթե գիտի, որ հաղթել եմ, հնարավոր է՝ նայի տեսագրությունը, բայց ուղիղ հեռարձակմամբ երբեք չի հետևում։

- Հիասթափվե՞լ եք պարտությունից հետո, թե՞ հակառակը։

- Չեմ հանձնվել։ Ես բարդություններ շատ եմ հաղթահարել, պարտություններ շատ եմ ունեցել, դրանց պատճառով 5-6 անգամ կիսաեզրափակչում չեմ հայտնվել, բայց այդքանից հետո չեմ հանձնվել, պայքարել եմ, և այսօր ունենք արծաթե մեդալ։

- Առաջիկայում որտե՞ղ կարող ենք տեսնել Ձեզ։

- Որպես այդպիսին՝ հստակ գրաֆիկ չկա։ Այս պահին ուզում եմ վերականգնվել, որովհետև մենամարտերս մեկը մյուսից ծանր էին։ Մի քիչ ուժայինիս վրա աշխատեմ, հետո մարզիչներս որ մրցմանն ասեն, դրան էլ կմասնակցեմ։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular