ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մեծ արագությամբ գնում է դեպի բռնապետություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը մեծ արագությամբ գնում է դեպի բռնապետություն և առաջիկայում բռնաճնշումները ընդդիմադիրների, գործող վարչախմբի ընդդիմախոսների նկատմամբ ավելի սաստկանալու է։ Մեկ ամսից ավելի «Դիմադրության շարժումը» բողոքի և անհնազանդության ակցիաներ է անում Երևանում։ Միայն պաշտոնական տվյալներով մինչ օրս շարժման ավելի քան 2100 մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, ձերբակալվել են 48 անձինք, որոնցից 24-ը կալանավորվել են։ Ոստիկանությունը աննախադեպ բռնություններ է գործադրում թե՛ ակցիայի մասնակիցների, թե՛ բերման ենթարկվածների նկատմամբ։ Բերման են ենթարկվում և դաժանաբար ծեծվում նաև անչափահասներ։ Նույնիսկ տեղական իրավապաշտպան որոշ կազմակերպությունների փաստագրումները ի վիճակի չեն ուշքի բերելու փաշինյանական վարչախմբին, բացատրելու, որ այս տեմպերով Հայաստանին որևէ լավ ապագա չի սպառնում։

Իշխանությունը պահելու մոլուցքով՝ Փաշինյանը և իր վարչախումբը ամեն ինչի ընդունակ են, ընդհուպ պատրաստ են թքել բոլոր միջազգային պարտավորությունների, իրավունքի բոլոր դրույթների վրա, միայն թե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել Հայաստանում։ Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այս կերպ ահաբեկել ոչ միայն ընդդիմության բազմահազար կողմնակիցներին և ակցիաների մասնակիցներին, այլ նաև ողջ հանրությանը։ Միլիոնավոր դոլարների պարգևատրումներ են տրվում ոստիկանությանը և հատուկ ծառայություններին, իսկ փոխարենը սահմանը պահող հայ զինվորը ստիպված է մնալ վրաններում, կենցաղային տարրական պայմաններից զուրկ, ինչը հերթական անգամ վկայում է գործող վարչախմբի ապազգային էությունը։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգությունը ապահովելու փոխարեն Հայաստանի ուժային կառույցները զբաղված են բացառապես փաշինյանական վարչախմբի պահպանման և վերարտադրության հարցերով։

Հանրապետության ոստիկանական ուժերի մեծ մասը գտնվում է Երևանում։ Շաբաթներ շարունակ զբաղված են ընդդիմադիրներին բերման ենթարկելով, ապօրինություններ գործելով, ծեծելով, նվաստացնելով, փոխարենը թե՛ մարզերում, թե՛ Երևանի տարբեր շրջաններում, փորձագետների կանխատեսումներով, լրջորեն ավելանալու է հանցավորության մակարդակը։ Ամբողջ համացանցն ու մամուլը ողողված է ոստիկանության ապօրինությունների, վայրագությունների և անմարդկային վերաբերմունքի փաստերը հաստատող կադրերով, և ոստիկանությունը մինչ օրս որևէ մեկին պատասխանատվության չի ենթարկել, որևէ ոստիկան չի ձերբակալվել, ընդամենը մեկ-երկու ոստիկանի նկատողություն է հայտարարել, կամ էլ տեղափոխել են կադրերի տրամադրության տակ։ Չի բացառվում, որ առաջիկայում վայրագություններ գործած ոստիկանները ոչ միայն պարգևատրվեն, այլ նաև պաշտոնի առաջխաղացում ստանան։ Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է Հայաստանում բռնապետական կարգեր հաստատել։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն ունի այդ ռեսուրսը, որպեսզի կարողանա դիմադրել արտաքին ու ներքին մարտահրավերներին։

Արամ Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular