ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան NTI կազմակերպության փորձագետները մեկ տարի առաջ կանխատեսել էին կապիկների ծաղիկի համաճարակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Riafan.ru-ն գրում է, որ Ամերիկյան «Nuclear Threat Initiative» (NTI) ոչ առևտրային կազմակերպության փորձագետները մեկ տարի առաջ կարողացել են կանխատեսել կապիկների ծաղիկի համաճարակը։

2021 թվականի մարտին փորձագետները տեսական վարժանք են կազմակերպել կենսաբանական աղետների ռիսկերի նվազեցման թեմայով։ Դրանց մասնակցել են 19 բարձրաստիճան ղեկավարներ Աֆրիկայից, ԱՄՆ-ից, Ասիայից և Եվրոպայից:

Վարժանքների շրջանակներում NTI-ն սարսափելի սցենար է մտածել առաջիկա համաճարակի մասին։ Դրա համար մասնագետները բավականին հազվադեպ հանդիպվող հիվանդություն են վերցրել՝ կապիկների ծաղիկը: Ըստ նախագծի սցենարիստների 2022 թվականի մայիսին Բրինիա հորինված երկրում հանկարծակի 1421 բնակիչ է հիվանդացել այդ վարակով։

Նույն սցենարի համաձայն 2023 թվականի մայիսին աշխարհում արդեն 480 միլիոն մարդ կվարակվի կլինի կապիկների ծաղիկով, իսկ այս վարակից 27 միլիոն մարդ կմահանա։

2022 թվականի մայիսին՝ գրեթե նույն օրը, ինչ կանխատեսվել է այդ վարժանքում, անհավատալի կերպով այդ սցենարը սկսել է իրականանալ։ Կապիկի ծաղիկի իրական դեպքեր արդեն իսկ գրանցվել են ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Իսպանիայում և այլ երկրներում։

ԱՀԿ-ի փորձագետները նախկինում հաստատել էին կապիկների ծաղիկի 92 դեպքեր 12 երկրներում։ Եվս 28 դեպք գտնվում է նախաքննության փուլում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular