ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուսապարկային ճկունություն». պարոնայք, մի ծիծաղեցրեք իմ հողաթափերին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացման իր խոսքում, անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությանը, նշել է, որ կառավարությունը զգոնությամբ է հետևում զբոսաշրջության ոլորտում կատարվող իրադարձություններին և իրականացվող ծրագրերին՝ լավագույն փորձը կիրառելով իր ներքին քաղաքականություններում և ռազմավարություններում:

«Հայաստանում զբոսաշրջության ոլորտը, որպես տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը, անմասն չի մնացել կորոնավիրուսային համաճարակի արհավիրքից, սակայն, նաև շնորհիվ ոլորտում վարվող պետական ճկուն քաղաքականության, երկրում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է»,- ընդգծել է փոխվարչապետը։ Այստեղ արդեն դասական դարձած արձագանքն է գալիս մտքիդ՝ «իյա, իրո՞ք»: Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ճկուն քաղաքականություն է վարում զբոսաշրջության ոլորտում: Ի՞նչ «ճկունություն», պարոնա՛յք, ի՞նչ «քաղաքականություններ ու ռազմավարություններ», կարո՞ղ եք թեկուզ մեկ օրինակ բերել: Հայաստանում զբոսաշրջությունը, ինչպես և ցանկացած այլ ոլորտ, թողնված է ինքնահոսի: Հրեան նման դեպքերում ասում է. «Պարոնայք, մի ծիծաղեցրեք իմ հողաթափերին»:

Հա, մոռացա, կան «ճկուն քաղաքականություններ ու ռազմավարություններ», որոնք նաև «արմատական բարեփոխումներ են», իհարկե, հենց իրենց բնորոշմամբ: Օրինակ՝ ճկուն կերպով ընդունված հանրահայտ «աղամանի օրենքը», կամ էլ անգամ բացօթյա տարածքներում ծխելու արգելքի ճկուն օրենքը, ու ամենակարևորներից՝ ժամանակին ճկուն կերպով հանվել է դիմակների կրման և պարտադիր թեստավորման մասին օրենքը... Կարելի է անգամ զարմանալ նման ճկունության վրա: Չմոռանանք նաև, որ ճկուն կերպով Արցախը որպես զբոսաշրջային խոշոր ուղղություն դուրս է մղվել օրակարգից, ճկուն կերպով դժվարացել է հասնել Սյունիք՝ շրջանցիկ անբարեկարգ ճանապարհների պատճառով, ճկուն կերպով աճել են հանցագործությունները, քանի որ իրավապահները զբաղված են այլ գործով, այն է՝ երկրում առաջացած քաղաքական ճգնաժամի հետևանքով տեղի ունեցող անհնազանդության ակցիաները ճկուն կերպով ճնշելը և ձեռքի հետ էլ փակվող փողոցները ճկուն կերպով բացելը: Երևի թե կարելի է մեր ճկուն ուսապարկային կառավարության ակտիվին գրանցել նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը, որի հետևանքով աճել է ռուսների հոսքը Հայաստան... Զբոսաշրջության աճ է, չէ՞:

Կառավարության ակտիվին է նաև մեր սփյուռքի հայրենակիցների ակտիվացած այցերը հայրենիք, քանի որ մարդիկ կորոնավիրուսային համաճարակի պատճառով երկու տարի նման հնարավորություն չեն ունեցել... Ճկունություն է, խոսք չկա: Չմոռանանք նաև, որ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրերը շատ են: Օրինակ՝ հանրապետության մուտքերում գտնվող անկլավների ճկուն կերպով հանձնումը Ադրբեջանին: Ցուցանիշներ ապահովելու, այսինքն՝ զբոսաշրջիկների թիվը ավելացնելու առումով մի խորհուրդ էլ կառավարությանը իմ կողմից. Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականներին գրանցեք որպես զբոսաշրջիկ, ահագին աճ կունենաք... Ի դեպ, «կառուցողական և բարեկիրթ» Ալիևը դրան դեմ չի լինի, չի բարկանա, անգամ կաջակցի՝ նրանց թիվն ավելացնելով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular