ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոնական ուտեստներ ու բարձր տրամադրություն. հունվարի 28-ին զինվորների առօրյան կտարբերվի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

 Հայոց բանակի օրը` հունվարի 28-ը, տոնական է լինելու հայրենիքի պաշտպանության դժվար, բայց և պատվաբեր գործը կատարող զինվորների համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինվորների օրակարգը փոխվում է, զորամասերում սպասվում են տոնական միջոցառումներ: «Այս օրը սովորաբար մեկ ժամ ուշ են արթնանում զինվորները, ֆիզիկական պատրաստության վարժություններ չեն կատարում:

Փոփոխություններ են լինում նաև ճաշացանկում: Ֆիզիկական պատրաստության փոխարեն մշակութային, լուսավորչական միջոցառումներ են տեղի ունենում բոլոր զորամասերում: Զորամասեր կան, որ հյուրեր կունենան տարբեր ոլորտներից` մշակույթային, քաղաքական գործիչներ, պարի խմբեր, մտավորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վերադաս հրամանատարությունից ներկայացուցիչներ: Այսպես կոչված՝ տոնական սեղան գցված կլինի: Նախատեսված են մշակութային միջոցառումներ, պատմական ֆիլմերի դիտում և այլն»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ շատ զորամասերից զինվորներին կտանեն տարբեր միջոցառումների, սկսած պատարագներից, մինչև համերգներ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված են ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողները և նրանց ծնողները:

Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է, այն 25 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունըսկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular