ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացող

ՍՊՈՐՏ
«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) լավագույն երիտասարդ խաղացող։ Տեղեկությունը հայտնում է RT-ն, հղում անելով Transfermarkt-ին։
 
«ՌՊԼ-ի լավագույն երիտասարդ խաղացողը «Դինամոյի» առաջատարներից Արսեն Զախարյանն էր, որն ամբողջ մրցաշրջանի ընթացքում բարձր մակարդակով խաղաց թիմում»,- ասվում է Transfermarkt-ի հայտարարության մեջ:
«Դինամոն»Ռուսաստանի առաջնությունում 2021/22 մրցաշրջանի արդյունքներով նվաճեց բրոնզե մեդալներ։ Գավաթի խաղարկության եզրափակիչում «Դինամոն» 1:2 հաշվով պարտվեց «Սպարտակին»:
 
Այս մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular