ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը մտադիր է արդեն իսկ խոշորացված 13 համայնք միավորել և դարձնել 5 միավորված համայնք. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացումն ու ՏԻՄ ընտրությունները դեռ չմարսած՝ իշխանությունները գնում են նոր խոշորացումների։ Խորհրդարանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ին լսումներ են հրավիրվել վարչատարածքային նոր բաժանման վերաբերյալ։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնք միավորել եւ դարձնել 5 միավորված համայնք:

Ընտրություններն անցկացվելու են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես՝ Թալին համայնքում, Սիսիանում, Տաշիր համայնքում, Ալավերդիում, Ճամբարակում։ «Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 5 համայնք:

2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021 թվականին իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ:

Ներկայացվող 5 ծրագրերը չեն իրականացվել 2021 թվականին, քանի որ այնտեղ ներառված համայնքների ՏԻՄ-երի մեծամասնության լիազորությունների ժամկետն ավարտվելու է 2022 թվականի նոյեմբերին, իսկ կառավարության մոտեցումն այն էր, որ միավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների 5-ամյա ցիկլը նպատակահարմար չէ ընդհատել»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular