ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ կարևոր է, որ մեր հանձնաժողովում յուրքանչյուր մանրուք լինի դետալիզացված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Կառավարության նիստի ավարտին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել էր լրագրողների հարցերին: Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու հարցին՝ Գրիգորյանը ասել էր, որ աշխատանքային խմբի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում:

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի խոսքով՝ առհասարակ, յուրաքանչյուր բանակցային նման պրոցեսում շատ կարևոր է հասկանալ թշնամու մարտավարությունը.

«Ադրբեջանական կողմը մանրակրկիտ կերպով, ամեն դետալ հաշվի առնելով՝ իր հանձնաժողովում ներգրավել է տարատեսակ ուղղվածություն ունեցող, պատրաստված մասնագետների՝ իրենց պետական շահը պաշտպանելու համար: Իսկ հայկական կողմը, հասարակ օրինակ, այն հատվածներում, որտեղ սամանագծման և սահմանազատման աշխատանքներ պետք է անցկացվեն, այդ վարչական շրջանների  ներկայացուցիչներ չի ընդգրկել հանձնաժողովի կազմում: Փաստացի, մեր հանձնաժողովը միայն նախարարների մակարդակով է կազմված:

Մեկ օրինակ բերեմ՝ նախարարները հաստատ այդ տեղանքին այնքան լավ ծանոթ չեն, որքան, ասենք, տվյալ համայնքի ղեկավարը, ինչպես նաև՝ չգիտի, թե որ հատվածն է հայկական կողմի համար գերկարևոր, որ անպայման պետք է մնա մեր տիրապետության տակ: Դա կարող է լինել ասենք, դիտարկվելու առումով, ուղիղ նշանառության տակ չլինելու համար կամ այդ տարածքում կան օգտակար հանածոներ, ինչպես, օրինակ, Սոթքի հատվածում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Ադրբեջանագետի խոսքով՝ շատ ժամանակ այդ բանակցությունների ժամանակ լինում են հարցեր, որոնց պատասխանը նախարարը չի կարող տալ.

«Ինքը կարող է համաձայնություն տալ որոշակի հատվածում զիջողականություն ցուցաբերելու հարցում, չիմանալով, որ այդ տարածքում, ասենք, ամենապրիմիտիվը՝ հանք կա: Այդ խնդիրներին, բնականաբար, ավելի լավ տիրապետում են տվյալ վարչական շրջանի ղեկավարը, և այն տարածքներում, որտեղ պետք է անցկացվեն աշխատանքները, գոնե պետք  է պատասխանատուներ լինեն: Հնարավոր է՝ ասեն խորհրդատվական հանդիպումներ, քննարկումներ են լինելու, բայց դրանք շատ մակերեսորեն և ոչ լիարժեք մոտեցում են նմանատիպ կարևոր հարցերում:

Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ամենափոքր հարցում անգամ դետալիզացված լինեն մոտեցումները, մասնագետները լինեն վերապատրաստված, ովքեր կկարողանան տեղում ադրբեջանական փաստարկներին հակափաստարկներ ներկայացնել: Ես գրեթե վստահ եմ, որ նախարարների և փոխնախարարների մակարդակով իրենք չեն կարողանա տալ այդ հակափաստարկները, որովհետև մարդիկ այդ տարածքներում չեն ապրել, չեն պատկերացնում: Նման «մանր-մունր» հարցեր շատ կան, որովհետև ինչքան էլ խորհրդակցեն, քննարկեն լինում են նաև ֆորսմաժորային իրավիճակներ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular